Ինտերնետում նման սահմանափակումները այս երկրում նորություն չեն։
Տաջիկստանի իշխանությունները արգելափակել են Facebook սոցիալական ցանցը, այսօր տեղեկացնում է The Wall Street Journal-ը:
Ինչպես պնդում է Տաջիկստանի կապի ծառայության ղեկավար Բեգա Զուխրովը, պատճառը քաղաքացիների բազմաթիվ բողոքներն են:
Զուխրովը հայտարարել է, թե բազմաթիվ հեռախոսազանգեր է ստացել Տաջիկստանի վրդովված բնակիչներից, ովքեր խնդրել են փակել կայքը, քանի որ այն «հարգարժան մարդկանց վերաբերյալ զրպարտանք է տարածում»:
Զուխրովը նաեւ հայտարարել է, թե այն բանից հետո, երբ երկրի բոլոր ինտերնետ ընկերությունները եւ բջջային օպերատորները արգելափակել են Facebook-ը, իրենց վարչությունում բնակիչների շնորհակալական զանգերը չեն դադարում:
«Իմ հեռախոսները բառացիորեն արդեն պայթում են զանգերի քանակից, ինձ զանգահարում են շնորհակալ քաղաքացիները, ովքեր շատ ուրախ են Տաջիկստանում Facebook-ը փակելու համար, եւ միայն առանձին մարդիկ են այս քայլը բացասաբար ընդունում», - ասել է Տաջիկստանի կապի ծառայության ղեկավարը:
Տաջիկստանում Facebook-ից օգտվում է շուրջ 41 հազար մարդ կամ բնակչության 0.55 տոկոսը:
Երկրում առաջին անգամը չէ, որ Facebook-ն արգելափակում են. այս տարվա մարտին եւս սոցիալական ցանցը 10 օրով անհասանելի էր, երբ այնտեղ նախագահ Էմոմալի Ռահմոնի վերաբերյալ քննադատական հոդված հայտնվեց:
Բացի Facebook-ից, Տաջիկստանում նախկինում արգելափակվել են նաեւ YouTube-ը եւ մի քանի լրատվական կայքեր: