Տուրիստական գործակալության ներկայացուցիչների հավաստմամբ` ձմեռային տուրերի հետ կապված տարբեր ավիաընկներություններ իրենց տոմսերի արժեքը չեն փոփոխում: Փոխվում է ընդհանուր տուրիստական փաթեթի ծառայությունների քանակն ու արժեքը:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հայտնեց «Լոկա» տուրիստական գործակալության աշխատակից Աննա Հունանյանը,:արտերկրում ձմեռային արձակուրդն անցկացնելու եւ Ամանորը տոնելու համար երկու մեծ եւ երկու փոքր անդամներից բաղկացած ընտանիքը պետք է իր բյուջեից 3000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ ծախսի: Եթե նույն ընտանիքը մեկնի արտերկիր մինչեւ ամանորյա տոները, ապա ծախսերը կկրճատվեն. տուրի արժեքը կնվազի մինչեւ 2500 ԱՄՆ դոլար:
Ամանորին ընդառաջ, ինչպես յուրաքանչյուր տարի, այս տարի էլ հանգստի մեկնելը ավելի շատ գումար կպահանջի, քան տարվա մնացած օրերին: Եթե, օրինակ, սովորական օրերին դեպի Դուբայ ավիատոմսի մինիմալ արժեքը 134.000 դրամ է, ապա ամանորյա հանգստի համար օգոստոս ամսից սկսած տոմսի նվազագույն արժեքը 300.000 դրամ է:
Տուրիստական գործակալությունների ներկայացուցիչների հավաստմամբ` ձմեռային տուրերի հետ կապված ավիաընկներություններն իրենց տոմսերի արժեքը չեն փոփոխում:
Օրեր առաջ լուրն այն մասին, թե ձմռանն ընդառաջ Ռուսաստանից Հայաստան մեկնողների քանակի ավելացման հետ կապված թանկացել են «Արմավիայի»` Մոսկվա-Երեւան ուղղության ավիատոմսերը, հերքեց «Արմավիա» ավիաընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան:
Ըստ ավիաընկերության պաշտոնական հաղորդագրության` «Արմավիա»-ի Երեւան - Մոսկվա - Երեւան եւ Մոսկվա - Երեւան - Մոսկվա ուղղությամբ սակագները վերջին անգամ փոփոխվել են 2012 թվականի հոկտեմբերի 28-ին, այն էլ նվազման միտումով:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին «Սիբիր» ավիաընկերության չվերթով այսօր Երեւան ժամանած ուղեւորները, թանկացումներ չկան նաեւ ավիաընկերության պարագայում:
Տուրիստական գործակալության ավիատոմսերի վաճառքի մենեջեր Անի Անդրեասյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ սեզոնային թանկացումները կախված են լինում տեղերի առկայությունից: Քանի որ ամռան եւ ձմռան ամիսներին ճանապարհորդողների թիվը զգալիորեն ավելանում է, սահմանափակ են դառնում մատչելի, մինիմալ կարգերը:
Եթե խոսենք ներգնա տուրիզմի մասին, ապա դեկտեմբերի 31-ից մինչեւ հունվարի 6-ը Հայաստանում ձմեռային հանգիստը իր մեջ ներառող միջին փաթեթը երկու մեծ եւ երկու փոքր անդամներից բաղկացած ընտանիքի համար նվազագույնը արժե 550.000 դրամ:
Ներգնա տուրիզմի մենեջեր Արփինե Սարգսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Հայաստանի տարածքում ձմեռային հանգիստն անցկացնողները հիմնականում մեկնում են Ծաղկաձոր եւ Դիլիջան:

Your browser doesn’t support HTML5