ԱՄՆ-ի Արեւելյան հայոց թեմ կատարած հայրապետական այցի ընթացքում, նոյեմբերի 22-ին` Գոհաբանության օրը, Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը ազգային բարերար տիկին Լուիզ Մանուկյան Սիմոնին է հանձնել «Ասպետ Սուրբ Էջմիածնի» հայրապետական շքանշանը։
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ, բարձր պարգեւը ազգային բարերարին էր շնորհվել դեռ 2011 թվականի փետրվարին` Հայրենիքին, Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն եւ աշխարհասփյուռ հայ ժողովրդին մատուցած բացառիկ ծառայությունների համար: