Հայկական գրականությունը հայերենով ինտերնետի գրախանութներում համարյա ներկայացված չէ։
Apple ընկերության առցանց խանութի՝ iTunes-ի գրքերը հասանելի չեն Հայաստանում, թեեւ ընկերության արտադրած iPhone հեռախոսները եւ iPad դյուրակիր համակարգիչները Հայաստանում գնալով տարածվում են։
«Հասկանալի է, որ մեր երկրում բոլորը չեն, որ պատրաստ են գումարով գնել էլեկտրոնային ֆայլեր, բայց մարդիկ առնվազն դրա հնարավորությունը պետք է ունենան», - կարծում է կինոռեժիսոր Գոռ Բաղդասարյանը, ով օգտվում է Apple ընկերության հեռախոսից եւ պլանշետից, եւ ում ֆիլմը շուտով վաճառքի կհանվի «iTunes»-ում՝ թեեւ Հայաստանում այն հավանաբար չեն կարողանա գնել:
Ամերիկյան հաջորդ խոշոր օնլայն գրախանութի՝ «Գուգլ» ընկերության Google Play Books-ի վճարովի գրքերը նույնպես հասանելի չեն Հայաստանում։ Թեեւ գրախանութում կան նաեւ անվճար գրքեր, որոնք կարելի է բեռնել եւ կարդալ, դրանց թիվը շատ փոքր է, իսկ ընտրությունը հիմնականում սահմանափակվում է դասական գրականությամբ։
Ինտերետի խոշոր խանութներից հասանելի է Amazon-ը, որտեղ էլ, սակայն, հնարավոր չէ վաճառել հայերեն էլեկտրոնային գրքեր:
Հայկական գրականությունը հայերենով ինտերնետի գրախանութներում համարյա ներկայացված չէ։
«Կան կայքեր, որտեղ տեղադրված են թվայնացված հայերեն տեքստեր, որոնք էլեկտրոնային գրքեր չեն եւ կարող են ունենալ շատ թերություններ, բացթողումներ եւ այլն», - ասում է «Հայկական էլեկտրոնային գիրք» նախաձեռնության համահեղինակ Ռուբեն Միրաքյանը:
Ռուբեն Միրաքյանը եւ Մարատ Յավրումյանը նախաձեռնել են հայկական ստեղծագործությունների թվայնացում ու էլեկտրոնային գրքերի ստեղծում, որոնք տեղադրվում են «iTunes» խանութի «iBook» բաժնում եւ «Google play»-ում: Այդ խանութներում արդեն հասանելի են «Սասունցի Դավիթը», Չարենցի, Թումանյանի, Պարոնյանի մի շարք ստեղծագործություններ եւ այլն: Նախաձեռնության նպատակը այս գրքերը հասանելի դարձնելն է հատկապես այն մարդկանց համար, ովքեր բնակվում են Հայաստանից դուրս: