Պետությունն այժմ սպասում է երեկ վախճանված անվանի երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի հուղարկավորության արարողության վերաբերյալ երգչուհու ընտանիքի անդամների որոշմանը, անհրաժեշտ փաստաթղթերի ձեւակերպմանը: Այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում ԱՄՆ-ում Հայաստանի հյուպատոսի կողմից:
«Ընտանիքի անդամների կողմից դրական պատասխան ստանալուց հետո ՀՀ վարչապետի որոշմամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով` հոգեհանգստի եւ հուղարկավորության արարողությունները Հայաստանում կազմակերպելու համար», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայաստանի մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետ Ալլա Սերոբյանը:
«Մեծ ցավով տեղեկացա Հայաստանի ժողովրդական արտիստ, սիրված երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի անժամանակ մահվան մասին: Ինձ համար, նաեւ մեր երգարվեստի համար, սա որքան անսպասելի, նույնքան ցավալի կորուստ է: Ֆլորա Մարտիրոսյանի երգն իսկապես ազգային էր ու ժողովրդական: Նրա հավաքած դահլիճները հայրենիքում եւ սփյուռքում խոսում են նրա մեծ ժողովրդականության մասին, որ նա արժանիորեն վաստակել էր որպես ինքնատիպ երգչուհի եւ հայ արվեստագետ: Խորին ցավակցություն եմ հայտնում Ֆլորա Մարտիրոսյանի հարազատներին, մերձավորներին և նրա արվեստի մեծաթիվ երկրպագուներին», - ասված է նախագահ Սերժ Սարգսյանի ցավակցական հեռագրում:
Այս տարի լրացավ երգչուհու կատարմամբ հայտնի «Սերս գաղտնի թող մնա» երգի 60-ամյակը: Երգի հեղինակ, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի խոսքով` Ֆլորան այն յուրովի էր կատարում:
«Ֆլորան դեռ երիտասարդ էր, դեռ անելիք ուներ, ծրագրեր ուներ, պետք է կարողանար ծառայել իր սիրած ժողովրդին»,- ցավով ու ափսոսանքով նշեց կոմպոզիտորը:
Հիշեցնենք, որ ՀՀ ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանը 55 տարեկան հասակում կյանքից հեռացավ երեկ` նոյեմբերի 20-ին ԱՄՆ-ում` Լոս-Անջելեսի հիվանդանոցներից մեկում: Երգչուհին լեղապարկի վիրահատություն էր տարել, որից հետո առաջացել էին բարդություններ։

Your browser doesn’t support HTML5