Օբաման այցելում է Կամբոջա

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման գտնվում է Կամբոջայում, դա ԱՄՆ-ի նախագահի` Հարավարեւելյան Ասիայի երկրներում շրջագայության վերջին փուլն է:

Սպասվում է, որ մայրաքաղաք Պնոմպենում Օբաման կմասնակցի արեւելաասիական գագաթնաժողովի տարեկան հավաքին, որն անցկացնում են Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի անդամ երկրները:

Օբաման Կամբոջա է մեկնել Մյանմարից: