Հովիկ Աբրահամյանը հրավիրվել է Բաքու

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հրավիրվել է Բաքու` մասնակցելու Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) 40-րդ նիստին, որը նախատեսված է նոյեմբերի 27-28-ը։ Այդ մասին 1news.az ինտերնետային պարբերականին փոխանցել է Վեհաժողովում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Ասեֆ Հաջիեւը։

«Հրավերներ են հղվել ՍԾՏՀ ԽՎ-ի բոլոր երկրների խորհրդարանների նախագահներին եւ ներկայացուցիչներին, այդ թվում եւ` Հայաստանի։ Կգա նա թե ոչ` դա արդեն իր գործն է», - ասել է Հաջիեւը։

Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում ընդգրկված են Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Ալբանիան, Բուլղարիան, Հունաստանը, Մոլդովան, Ռումինիան, Ռուսաստանը, Թուրքիան եւ Ուկրաինան։