Վրաց հրշեջները մարեցին առեւտրի կենտրոնի հրդեհը

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի արվարձանում «Լիլո» առեւտրի կենտրոնում բռնկված խոշոր հրդեհը հաջողվել է մարել։

Մարդիկ չեն տուժել, ապահովագրական ընկերությունները հայտարարել են, որ առեւտրականները փոխհատուցում կստանան նյութական կորստի համար։

«Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` այրվել է առեւտրի կենտրոնի շուրջ վեց տասնյակ խանութ, հրդեհի պատճառած նյութական վնասը հասնում է հարյուր հազարավոր դոլարների։