Իսրայելի հարվածից սպանվել է «Համաս»-ի զինյալների առաջնորդը

Հրշեջները փորձում են հանգցնել Ահմադ Ջաբարիի բռնկված ավտոմեքենան, Գազա, 14-ը նոյեմբերի, 2012թ․

Իսրայելի օդային հարվածից զոհվել է Գազայի հատվածը վերահսկող «Համաս» իսլամիստական խմբավորման ռազմականացված թեւի առաջնորդ Ահմադ Ալ-Ջաբարին։

Իսրայելի զինված ուժերը հայտարարել են, որ սա ընդամենը Գազայի զինյալների դեմ սկսված լայնամասշտաբ օպերացիայի սկիզբն է։

«Համաս»-ի զինված ստորաբաժանման՝ Իզզ ել-Դին ալ-Քասամ Բրիգադների զինյալները հայտարարել են, որ Ջաբարիի սպանությունը «բացել է դժոխքի դարպասները»։