«Հրապարակ»-ի խմբագիրը գրում է. - «Եթե մի հնար լիներ, եւ իշխանական «աստղաբույլին» կարողանայինք ոչ թե կարճատեւ, այլ երկարատեւ գործուղման ճանապարհել, հնարավոր է մեր երկրի վիճակը կտրուկ լավանար։ Ասենք` նրանց «բացակայության» պարագայում ՀԱԿ ջահելների երեկվա դատավճիռը հաստատ այդպիսին չէր լինի։ Ոչ մի դատավոր ինքնակամ չէր գնա այդ քայլին եւ երիտասարդ ակտիվիստներին չէր ուղարկի բերդ։ Նրանք լավ են հասկանում, որ տղաների արարքի համար չի կարելի հասարակությունից մեկուսացնել։ Անկեղծ ասած` երեկ ես ավելի շատ հենց այդ դատավորներին էի խղճում։ Հարամ լինի սրանց կերած հացը։ Ինչքան ուզում է փող աշխատեն, այդ թուքումուրը, այդ նվաստացումը, անարդար դատավճիռ արձակելու պարտադրանքը ոչնչով չի կարող փոխհատուցվել»։
Նույն հարցի շուրջ «Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Կառավարման նախագահական համակարգը խորհրդարանականով փոխելու շուրջ բանավեճերն ի վերջո հանգում են այն եզրակացությանը, որ կարեւորը ոչ այնքան ձեւն է, որքան բովանդակությունը, հետեւաբար` առաջին հերթին պետք է բովանդակային փոփոխություններ իրականացնել։ Բայց ինչպե՞ս։ Ի վերջո, ի՞նչն է պատճառը, որ մի ամբողջ ժողովուրդ քսան տարի է` չի կարողանում նորմալ իշխանություններ ձեւավորել, եւ ցանկացած նոր իշխանություն նախորդից վատն է լինում։ Հիմնական պատճառը թերեւս այն է, որ անցած քսան տարիների ընթացքում այդպես էլ չգտնվեց այն գաղափարը, որի շուրջ կհամախմբվեին բոլորը` անկախ քաղաքական հայացքներից, կուսակցական պատկանելությունից կամ սոցիալական վիճակից։ Արեւմտյան զարգացած երկրներում, օրինակ, այդ գաղափարը օրենքի գերակայությունն է (օրենքի առջեւ բոլորը հավասար են եւ վերջ)։ Մերձավոր Արեւելքում այդ գաղափարն իսլամն է, որի կանոնները պարտադիր են բոլորի համար, իսկ մեզանում ոչ մի այդպիսի բան չկա։ Ընդ որում՝ պրոբլեմը միայն այն չէ, որ Հայաստանում օրենքները չեն գործում։ Պրոբլեմն այն է, որ հասարակությանը դա առանձնապես չի էլ հուզում»։
«Ժամանակ»-ի վերլուծաբանը գրում է․ - «Հայաստանում համամասնական ընտրակարգի, խորհրդարանում հակակշիռների մեխանիզմի, վարչապետի դերակատարության, Սահմանադրության, մեծամասնական ընտրակարգով ֆեոդալական իրականության մասին խոսում է մի մարդ, որն իր նախագահության շրջանում` 2000-ից մինչև 2008 թվական, խորացնում էր հենց այն երևույթները, որոնցից դժգոհում է այսօր, կամ որոնք փոխելու անհրաժեշտության մասին խոսում է այսօր: Մինչդեռ Ռոբերտ Քոչարյանը չի խոսում այն մասին, թե ինչը կամ ով էր նրան խանգարում անել այն, ինչ ներկայումս համարում է անհրաժեշտ: Քոչարյանն ասում է, որ, օրինակ, համամասնական ընտրակարգի 100 տոկոս տարբերակին ինքը չի անցել, որովհետև իշխանությունն ուզում էր «ֆորա» ունենալ մեծամասնական ընտրատարածքների տեսքով: Հետաքրքիր է, իսկ ո՞վ էր իշխանությունը, երբ Ռոբերտ Քոչարյանը նախագահ էր: Ո՞վ էր իշխանությունը, եթե ոչ Ռոբերտ Քոչարյանը»։
«Հայոց աշխարհ»-ը զրուցել է «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի հետ։ Նա ասում է․ - «հարցադրումը՝ ինչու ընդդիմությունը միասնական չէ, չի համախմբվում մեկ թեկնածուի շուրջ եւ այլն, արհեստական եմ համարում եւ վերապահումներ ունեմ այդ գնահատականների նկատմամբ։ Իհարկե, լավ կլինի, որ ընդդիմադիր ուժերը միավորվեն գաղափարական հենքի վրա, ոչ թե ստեղծվի անհասկանալի մի կոնգլոմերատ, որը, որպես կանոն, երկար կյանք չի ունենում։ Դրանք կարող են լինել 2, 3, 4 ուժերից բաղկացած միավորումներ, բայց առնվազն հստակ կլինի, որ միավորումները գաղափարական հենքի վրա են։ Նման մոտեցումը պետությանը, քաղաքական դաշտին ավելի ազատ շնչելու հնարավորություն է տալիս։ Այլապես, երբ պայքարը սեւ-սպիտակի միջեւ է, միշտ չարյաց փոքրագույնը ընտրելու խնդիր է առաջանում»։
«Ժողովուրդ»-ի թղթակիցը «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանին հարցնում է․ - «Դուք վերջնականապես որոշե՞լ եք առաջադրվել ՀՀ նախագահի թեկնածու։ Երբվանի՞ց կսկսեք ակտիվանալ»։ Պատասխան․ - «Նախագահական ընտրությունները մեզ մոտ ամբողջությամբ արժեզրկվել են։ Ցավոք, այդ դեգրադացիայի գործընթացը հասել է նաեւ այստեղ։ Հասարակությունը հոգնել է այս ամեն ինչից, եւ փոփոխությունների սպասելիքները կորել են։ Իհարկե, ես առաջադրվելու եմ, փորձելու եմ գրանցվել, պայքարը տանելու եմ, բավական ակտիվանալու եմ եւ այլն, բայց վերջնական հաղթանակ տանելու համար այսքանը բավարար կլինի՞․․․ Ես նպատակաուղղված եմ հիմա մեկ խնդրի լուծման՝ հաղթելու, ոչ թե մասնակցություն ունենալու կամ ինչ-որ բաներ բացատրելու, ծրագրեր ներկայացնելու եւ այլն։ Դա այսօրվա իրավիճակում սին փորձ է, ոչ մի բան չտվող գործընթաց։ Մենք այսօրվա համակարգին պիտի հաղթենք, եւ ես այդ հարցի շուրջ եմ կոնսուլտացիաներ անում Հայաստանից դուրս»։