Սիրիական ընդդիմությունը միավորվում է

Քաթար -- Սիրիական ընդդիմադիր եւ հեղափոխական ուժերի համաժողով Դոհայում, 9-ը նոյեմբերի, 2012թ․

Սիրիայի ընդդիմադիր ուժերի՝ Քաթարի մայրաքաղաք Դոհայում մի քանի օր շարունակված բանակցությունների արդյունքում կիրակի օրը համաձայնություն է ձեռք բերել միացյալ կոալիցիայով հանդես գալ երկրի նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ։

Նոր ընդդիմադիր քաղաքական ուժը, որը կոչվելու է Ընդդիմության եւ հեղափոխական ուժերի սիրիական ազգային կոալիցիա, կգլխավորի սուննի հոգեւորական Մոազ ալ-Խաթիբը:

BBC-ի փոխանցմամբ, 52-ամյա ալ-Խաթիբը Դամասկոսի Ումայադ մզկիթի նախկին իմամն էր եւ հայտնի է իր չափավոր հայացքներով: