Նախագահական ընտրություններից առաջ որոշ քաղաքական ուժերի միջեւ սկսվել է սիրախաղ, որին կհետեւի որոշ քաղաքական գործիչների եւ ուժերի դիմակազերծումը։ Այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց իշխող Հանրապետական կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից քաղաքական ուժերի հետ կոնսուլտացիաներ սկսելու նախաձեռնությանը։
Հիշեցնենք՝ ԲՀԿ-ն քաղաքական ուժերին առաջարկել էր 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգ ձեւավորելու եւ երկրի խորհրդարանական կառավարման համակարգին անցում կատարելու խնդիրների շուրջ քննարկումներ կազմակերպել։ ԲՀԿ-ն դիմել էր Հայ ազգային կոնգրեսին, Դաշնակցությանը եւ «Ժառանգությանը»։ Հանրապետականին նման առաջարկ չէր արվել, թեեւ ինչպես այսօր «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Էդուարդ Շարմազանովը․ - «Մենք այս հարցի շուրջ որեւէ մեկի հետ որեւէ քննարկելու բան չունենք»։
ՀՀԿ խոսնակը հիշեցրեց, որ դեռեւս խորհրդարանական ընտրություններից առաջ Ազգային ժողովը 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու հարցի շուրջ անցկացրել է լսումներ, որի շուրջ Հանրապետականը իր սպառիչ պատասխանը տվել է՝ «ի տարբերություն այլ քաղաքական ուժերի եւ գործիչների, որոնք օրը 7 անգամ կամ 6 ամիսը մեկ կարեւորագույն հարցերի շուրջ կարծիք են փոխում»։
Շարմազանովը հիշեցրեց, որ Ընտրական օրենսգիրքը մի քանի ամիս առաջ մշակվել է նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համատեղ ջանքերով․ - «Անկախ ողջ պլատոնական սիրավեպից եւ սիրախաղից, մեր կարծիքը հետեւյալն է՝ խնդիրը բովանդակության մեջ պետք է նայել, այլ ոչ թե ձեւի։ Կան բազմաթիվ երկրներ ժողովրդավարական, օրինակ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները, որտեղ կա ե՛ւ մեծամասնական ընտրակարգ, ե՛ւ նախագահական կառավարում, եւ այդ երկիրը ժողովրդավարական արժեքների առաջամարտիկ երկրներից մեկն է։ Մեզ համար շատ անընդունելի է, որոշ քաղաքական ուժերի պահվածքը, որոնք ընտրությունից ընտրություն, կամ ամիսը մեկ կարծիք են փոխում՝ հաշվի առնելով նախագահական ընտրությունները։ Այո, նաեւ ԲՀԿ-ի մասին է խոսքը, որովհետեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ինքն է համահեղինակ Ընտրական օրենսգրքի եւ մինչեւ այդ օրը որեւէ մեկը նրանցից որեւէ մեկի շուրթերից չի լսել, որ նրանք պառլամենտական համակարգի կողմնակից են»։
Չնայած Հանրապետական կուսակցությունը մերժում է ԲՀԿ-ի կողմից առաջ քաշված հարցերի շուրջ քննարկումները, քաղաքական մյուս ուժերը՝ Դաշնակցությունն ու ՀԱԿ-ը, չմերժելով «Բարգավաճ Հայաստան»-ի առաջարկը, առաջարկում են քննարկումների ավելի ընդլայնված օրակարգ։
Էդուարդ Շարմազանովի փոխանցմամբ, սակայն, Դաշնակցությունը լավ օրից չէ, որ միանում է այս նախաձեռնությանը․ - «Պետք է փաստեմ, որ այսօր Հայ հեղափոխական դաշնակցությունը նախագահական ընտրություններում մրցունակ թեկնածու չունի։ Դրա վառ ապացույցը՝ պառլամենտական ընտրություններից անցել է ընդամենը մի քանի ամիս, երբ Հայ հեղափոխական դաշնակցությունը հավաքեց ընդամենը 5 տոկոս ձայն։ Երկրորդը, որի մասին կուզեի խոսել, եթե դու գնում ես ընտրությունների եւ որոշել ես, որ դու ես օրակարգ ձեւավորողը, դու չպետք է սպասես՝ ով կասի այո պառլամենտական համակարգին»։
Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, ապա Հանրապետականի խոսնակի փոխանցմամբ, դա կարճատեւ քաղաքական պրոեկտ էր, եւ այսօր էլ ՀԱԿ-ում ռազմավարական կարեւորագույն հարցերի շուրջ տարաձայնությունները ցույց են տալիս, որ Տեր-Պետրոսյանի ղեկավարած կառույցը նույնպես փորձում է դառնալ այլ քաղաքական ուժի կցորդը․ - «Կարիք ունեն ավելի ուժեղի հետեւից կպնելու»։
Հիշեցնենք, որ երկու օր առաջ Հանրապետականի խոսնակը, արձագանքելով ԲՀԿ-ի՝ քաղաքական կոնսուլտացիաներ անցկացնելու առաջարկին, ասել էր, թե կառավարման խորհրդարանական համակարգի անցման առաջարկություններով հանկարծահաս հանդես եկողների հետեւում չտեսնել մարդկանց, որոնք որեւէ այլ կերպ սեփական դեմքով իշխանության գալու հնարավորություն չունեն, առնվազն քաղաքական կարճատեսություն է։ Շարմազանովն ասել էր, թե ակնհայտ է՝ որտեղ է մշակված այդ գաղափարը։
Այսօր Հանրապետականի խոսնակին խնդրեցինք մանրամասնել, թե ովքեր են այն անձինք, որոնք չեն կարող սեփական դեմքով իշխանության գալ։ Նկատենք, որ արդեն իսկ մեկնաբանություններ են հնչում, թե խոսքը տվյալ դեպքում վերաբերում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Այս առնչությամբ Շարմազանովը պարզաբանեց․ - «Եթե ես ակնարկեի՝ ես ուղիղ անուն կտայի։ Ինձ համար անսպասելի է այն մեկնաբանությունը եւ այն մեկնաբանությունները, որոնցում փորձ է արվում սլաքները այլ ուղղությամբ շեղել։ Ես ասել եմ ուղիղ եւ պարզ եւ պետք չէ շահարկել եւ շրջանառել սխալ հասցեատերերի անուններ։ Նրանք ովքեր թյուրըմբռնման մեջ են, կարող են հետեւել ոչ վաղ անցյալում մեկնարկած որոշ քաղաքական ուժերի միջեւ դեռեւս պլատոնական սիրախաղին եւ ամեն ինչ պարզ կդառնա։ Կարծեմ ձեր նշած անձը որեւէ քաղաքական ուժի անդամ չէ»։
Հարցին՝ հնարավոր համարում է, որ ԲՀԿ-ի երկու առաջարկները կոնսոլիդացիոն հենք հանդիսանան Դաշնակցության, ՀԱԿ-ի համար, ովքեր կարող են միասնական գնալ նախագահական ընտրություններին, Շարմազանովը պատասխանեց․ - «Հետեւենք առայժմ պլատոնական սիրախաղին, հետո ամեն ինչ պարզ կդառնա, բայց ես ձեզ խոստանում եմ, որ դիմակազերծման գործընթացը իրեն սպասել չի տա»։