Սիրիայի ընդդիմությունը ընդլայնում է իր ղեկավար կառույցը

Սիրիական ընդդիմության առաջնորդները այսօր Քաթարում կշարունակեն քննարկումները նոր, ավելի ընդգրկուն ղեկավար կառույցի ձեւավորման հարցի շուրջ, ինչը ողջունում է Արեւմուտքը:

Արեւմուտքը համոզված է, որ ընդդիմադիր առաջնորդների կազմում պետք է ներկայացված լինեն ոչ միայն Սիրիայի ազգային խորհրդում միավորված քաղաքական էմիգրանտները, այլեւ հանուն Սիրիայի ազատության եւ գործող նախագահ Բաշար Ասադի դեմ տեղում կռվող սիրիացիները: