ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը նախաձեռնում է քաղաքական քննարկումներ կուսակցությունների, հասարակական լայն շերտերի եւ մասնագիտական խմբերի հետ։
Դաշնակցականները ներկայանալու են իրենց 7 կետանոց օրակարգով, որում կարեւորում են անցումը 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի եւ կառավարման խորհրդարանական համակարգի, ընդդիմությանը վերահսկողական լծակների տրամադրումը տարբեր հանձնաժողովներում ղեկավար պաշտոնների տեսքով, բիզնեսի ու քաղաքականության հստակ տարանջատումը, դատական իշխանության լիարժեք անկախություն, արտաքին քաղաքականության մասով Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ ռազմաքաղաքական դաշինքի կնքում, հայ-թուրքական արձանագրություններից Հայաստանի ստորագրության հետ կանչում։
«Մենք համախմբման փորձ ենք անում», - այսօր հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։
Դաշնակցության առաջ քաշած օրակարգի առաջին երկու կետերը՝ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի եւ կառավարման խորհրդարանական մոդելի անցումը, համընկնում են «Բարգավաճ Հայաստան»-ի երկու օր առաջ ներկայացրած դրույթների հետ։ Ինչպես ԲՀԿ-ն՝ Դաշնակցությունը նույնպես անձերի խնդիր չի դնում, սակայն ինչպես նշեց Արմեն Ռուստամյանը, միայն երկու կետի շուրջ որեւէ կուսակցության հետ համաձայնության գալը իրենց չի բավարարի․ Դաշնակցությունը համախմբում է ուզում բոլոր կետերի շուրջ։
«Փաթեթը ամբողջական է, մեկը մյուսով պայմանավորված։ Այս իմաստով է, որ մենք ասում ենք՝ սրան պետք է ամբողջապես միանալ», - նշեց նա։
Այս տարվա փետրվարին, երբ Դաշնակցությունը 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու օրինագիծ էր ներկայացրել խորհրդարան, «Բարգավաճ Հայաստան»-ը այն չպաշտպանեց, չնայած այսօր հայտարարում է, որ բացառապես ընտրացուցակներով ընտրությունների գնալն իր ծրագրային դրույթներից է։ Բայց Դաշնակցությունը, ինչպես այսօր Աղվան Վարդանյանի խոսքից պարզ դարձավ, ներել է ԲՀԿ-ին։
«Կյանքը հոսում է, զարգանում է, եւ կյանքը միշտ ավելի հարուստ է, քան տեսությունը», - մասնավորապես ասաց Աղվան Վարդանյանը։
Նախագահական ընտրություններին Դաշնակցության մասնակցության ձեւը այս քննարկումներով է պայմանավորված։ Կմասնակցեն սեփական թեկնածուով, կսատարեն միասնականին, թե ընդհանրապես ձեռնպահ կմնան նախագահական ընտրություններին մասնակցել՝ կորոշվի դեկտեմբերին Դաշնակցության գերագույն ժողովի ժամանակ, երբ կամփոփվեն ընդդիմադիր դաշտում գործող կուսակցության նախաձեռնած քննարկումների արդյունքները։
Նախագահական ընտրություններին 100 օր է մնացել։ Դաշնակցությունը, թեեւ անձերի խնդիր այս պահին չի դնում, բայց թեկնածուին պատկերացնում է․ նա պետք է լինի պետական մտածելակերպով, ճանապարհ անցած մարդ, ամենակարեւորը՝ վստահություն ներշնչի։ Եթե այլ անձ չգտնվի, Դաշնակցությունն իր թեկնածուն միշտ ունի։ Արմեն Ռուստամյանն ասում է՝ մեկը չէ, նրանք շատ են, բայց անուններ չհնչեցրեց։
Դաշնակցությունը չի ազատվում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ստվերից։ Լուրեր են շրջանառվում, որ հենց նա է ձեր գործողությունների հետեւում կանգնած, դաշնակցական գործիչներին հենց նման հարց ուղղեց լրագրողներից մեկը։ ՀՅԴ ներկայացուցիչները շտապեցին հերքել։
«Այստեղ [Քոչարյանի] որեւէ դերակատարություն տեսնելը ուղղակի ծիծաղելի է», - հայտարարեց Աղվան Վարդանյանը։
Արմեն Ռուստամյանն էլ ասաց՝ իրենք վաղուց են բարձրացնում այս հարցերը, բայց անգամ Ռոբերտ Քոչարյանը, ում Դաշնակցությունը սատարել է նախագահության 10 տարիներին, չի լսել իրենց։
«Եթե, օրինակ, Ռոբերտ Քոչարյանը համաձայներ ժամանակին մեզ հետ, խորհրդարանական համակարգ կունենայինք արդեն, մենք կունենայինք 100 տոկոս համամասնական ընտրակարգ՝ արդեն, կունենայինք ընդդիմության դերի շատ ավելի մեծացում եւ բազմաթիվ այլ հարցեր», - նշեց դաշնակցական գործիչը։