«Հայոց աշխարհ»-ին տված հարցազրույցում Հանրապետական պատգամավոր Արտակ Դավթյանը ասում է. - «Նախընտրական այս փուլը որոշակիորեն առանձնանում է նախորդներից։ Ի տարբերություն 2008 թվականի նախագահական ընտրությունների, երբ քարոզարշավին նախորդող ժամանակահատվածում մթնոլորտը շատ լարված էր՝ բոլորի նյարդերը պրկված էին, այս անգամ կարծես թե իրավիճակն ավելի հանգիստ է, եւ ամեն ինչ ընթանում է բնականոն հունով: Նախընտրական իրավիճակի մյուս հիմնական առանձնահատկությունն այն է, որ խորհրդարանական երկրորդ ուժն առ այսօր չի հստակեցրել իր դիրքորոշումը՝ ում հետ, ինչպես, ինչ ձեւաչափով է մասնակցելու նախագահական ընտրություններին։ Բնականաբար խոսքը վերաբերում է ԲՀԿ-ին, որը ժամանակին գրավոր պարտավորություն էր ստանձնել պաշտպանելու գործող նախագահին, իսկ հիմա իր անդամների շուրթերով ա՛յլ բան է ասում»։
«Ժողովրդի» խմբագիրը գրում է. - «Եվ այսպես` ԲՀԿ-ում երկար մտածեցին, մտածեցին, հույժ գաղտնի քաղխորհրդի նիստերում քննարկեցին եւ ի վերջո գտան իրավիճակից դուրս գալու հնարավորինս գաղափարական ելքը: Պարզվեց, որ ԲՀԿ-ի մանկության վարդագույն երազանքն է եղել անցումը 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին ու խորհրդարանական համակարգին, ինչի համար էլ ԲՀԿ-ն կոնսուլտացիաների է հրավիրում քաղաքական ուժերին: Կուսակցության քարտուղարի մակարդակով տարածված այս հայտարարությունն ի սկզբանե ՀՀԿ-ականները լուրջ չընդունեցին` այն դասելով ԲՀԿ-ում ընդունված «անձնական կարծիքների» թվին, սակայն տեսնելով, որ, ի տարբերություն իրենց, մնացած ուժերը` ՀՅԴ-ն, «Ժառանգություն»-ը եւ անգամ ՕԵԿ-ը, պատրաստ են մասնակցել ԲՀԿ-ի նախաձեռնած կոնսուլտացիաներին, օրվա վերջում ՀՀԿ-ականներն արդեն իսկ հանդես եկան բավական կոշտ հայտարարությամբ` Էդուարդ Շարմազանովի շուրթերով: Վերջինս նախ` հստակ ակնարկեց, որ այդ «հանկարծահաս» առաջարկությունը մշակվել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում, ապա եւ` նախազգուշացրեց, որ քաղաքական ուժերը կդիմակազերծվեն. «Հիմա արդեն ավելի ակնառու կլինի քաղաքական դաշտի բոլոր խաղացողների իրական դեմքը՝ հետեւելով այս հարցի շուրջ նրանց քայլերին»»:
«168 ժամ»-ի հարցին, թե արդյոք Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի հայտարարությունը, թե մարտի 1-ի դեպքերի հետ ԲՀԿ-ն կապ չունի եւ որ մարտի 1-ը Ռոբերտ Քոչարյանի խելահեղության արդյո՞ւնքն է, Փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանը պատասխանել է. - «Մարտի 1-ի հետ կապված մենք զեկույց ենք ներկայացրել: Դրանից ավելին ասել չեմ կարող: ԲՀԿ-ի՞ մասնակցություն է եղել, թե՞ թիկնապահի, ասել չեմ կարող: Ինչպես գիտեք, մեզ չհաջողվեց մուտք գործել պահեստ (ՀՀ պաշտպանության նախարարության թիկունքի վարչության իրային պահեստ, որտեղ Փաստահավաք խումբը ցանկանում էր պարզել Մարտի 1-ին վերը նշված քանակի զինվորական համազգեստի ապօրինի դուրսբերման փաստը), որովհետեւ պահեստի դուռը չբացվեց: Ինչքան ես գիտեմ, մեր փորձից հետո Սամվել Նիկոյանի հանձնաժողովի անդամները գնացել են իրային պահեստ, բայց, թե այնտեղ ի՞նչ են նրանք արձանագրել, ասել չեմ կարող: Մենք չկարողացանք մտնել պահեստ, ու ձեռք բերված տեղեկությունն այդպես էլ տեղեկություն մնաց. այն ոչ հաստատվեց, ոչ էլ հերքվեց»:
«Ժամանակ»-ը տեղեկացնում է. - «Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը 2010 թվականին դատական հայց էր ներկայացրել «Ժամանակ» թերթի դեմ` հրապարակած մի քանի նյութերի առնչությամբ: Նյութերը վերաբերում էին Քոչարյանի տիկնոջ` Բելլա Քոչարյանի եւ նրա որդու` Սեդրակ Քոչարյանի գործունեությանը: Քոչարյանների ընտանիքը 6 միլիոն դրամ փոխհատուցում էր պահանջում թերթից: Ի վերջո դատարանը սահմանել էր 3 միլիոն դրամ, ինչը եւ «Ժամանակ»-ը վճարել էր: Քոչարյանի ներկայացուցիչները հայտարարել էին, թե այդ գումարը փոխանցելու են Հայաստանի մանկատներից մեկին: Այս ամիսների ընթացքում մենք պարբերաբար փորձել ենք ճշտել, թե Քոչարյանի ընտանիքը այդ գումարը որ մանկատանն է փոխանցել: Վերջին հարցումները կատարել ենք այս շաբաթ, եւ Հայաստանի բոլոր խոշոր ու հայտնի մանկատներից պատասխանել են, որ 2012 թվականի ընթացքում Քոչարյանների ընտանիքն իրենց գումար չի փոխանցել կամ այդ գումարի շրջանակներում որոշակի ապրանքներ չի նվիրել»:
«Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Անցած գիշեր հանրապետության մայրուղիների վրա ամենաիսկական մարտաֆիլմ հիշեցնող իրավիճակ է տիրել։ Դիմակավոր ու ավտոմատավոր ոստիկանները, կարմիրբերետավորները եւ ոստիկանության մարզային բաժինների ծառայողները կանգնեցրել են փայտ տեղափոխող կիսաբեռնատար ու բեռնատար մեքենաները ու, վարորդներով հանդերձ, բերման ենթարկել ոստիկանություն։ Ավելի ուշ մեքենաները տեղափոխվել են Երեւան` Հրազդան մարզադաշտին կից տարածք, վարորդներին էլ տարել են ոստիկանության 6-րդ վարչություն։ Ըստ ոստիկանության, այս ամենը տեղի է ունեցել ապօրինի ծառահատումների, փայտագողության դեմ պայքարի շրջանակներում, մինչդեռ վարորդները երեկ մեր թղթակցի հետ զրույցում նշել են, որ ոստիկանները չեն էլ ստուգել` իրենց մոտ համապատասխան փաստաթղթեր կա՞ն, թե՞` ոչ: Իրականում տեղի է ունեցել ոստիկանության հերթական PR ակցիան, այլ կերպ հնարավոր չէ որակել միջոցառումը, որի ժամանակ որեւէ մեկին չի հետաքրքրել` փայտը օրինական է տեղափոխվում, թե ոչ: Պետք էր փայտով բեռնված ավտոմեքենաները բերման ենթարկել եւ մայրաքաղաքում կուտակել: Ոստիկանները հենց դա էլ արել են»։