Հաջորդ տարեսկզբից Հայաստանի պատմության թանգարանը ցուցադրության կներկայացնի Հայաստանի տարբեր մարզերից հավաքված, վերականգման ենթակա հինգ տասնյակից ավելի բեկորային հուշակոթողներ: Կոթողները հիմնականում վերագրվում են վաղ միջնադարյան կամ միջնադարյան շրջանին, կան նաեւ ավելի վաղ թվագրվող պատմամշակութային կոթողներ:
Ծրագիրը ներկայացրել է պատմության թանգարանը, կառավարությունը հաստատել է այն: Եվ այն, ըստ կազմակերպիչների, միտված է ոչ միայն ցուցադրել, նաեւ մաքրել, պահպանել այդ կոթողները եւ չորս տարի անց վերադարձնել այն մարզեր, որտեղից բերվել են:
Սակայն որոշ մասնագետներ, ինչպես նաեւ բնապահպանները քննադատությամբ են հանդես եկել` շեշտելով, որ հուշարձանային այդ բեկորները չէր կարելի տեղաշարժել եւ տեղափոխել այն վայրերից, որտեղ դրանք պատմականորեն գտնվում են:
Այսօր Պատմության թանգարանի տնօրեն Անելկա Գրիգորյանը թանգարանի աշխատողների եւ մշակույթի նախարարության ներկայացուցիչների հետ ասուլիս էր հրավիրել թանգարանի բակում, որտեղ ներկայումս գտնվում են հուշակոթողները: Գրիգորյանը պատասխանեց իրենց ընդդիմախոսներին` շեշտելով, որ Պատմության թանգարանը տասնյակ տարիներ` 1920 թվականից սկսած, պահպանում է հայ ժողովրդի պատմության եւ մշակույթի վկաներ հանդիսացող հազարավոր ցուցանմուշներ, եւ ոչ ոք չի կարող իրենց մեղադրել անօրինականության եւ անտարբերության մեջ:
«Եթե մենք [կոթողները] բերեինք միայն պահելու համար, էլի մեր գործը բարոյական կլիներ, եւ մարդկային, եւ մասնագիտական: Բայց մենք բերել ենք, որպեսզի վերականգնենք եւ տանենք իրենց տեղերը դնենք», - հավաստիացրեց Գրիգորյանը:
Գրիգորյանը հերքում է այն խոսակցությունները, թե իրենք սրբավայրերից կամ գերեզմանների վրայից են պոկել-հանել են հուշակոթողներն ու բերել Երեւան:
«Ես սրբությունը էս վիճակում է…, հիվանդ, գրեթե ոչնչացման եզրին կանգնած է, կորցրել է իր նախաստեղծ նկարագիրը, եթե սրբությունը այդպես են պահում, ապա ես համաձայն եմ, մենք սրբապիղծ ենք, որովհետեւ որոշել ենք այդ սրբությանը իր նախնական տեսքը տալ», - ասաց նա:
Պատմության թանգարանի տնօրենն ասում է, որ տեղում հնարավոր չէր վերականգնել վնասված հուշարձանները. - «Ամրակայումը, վերականգնում մասնագիտական վերահսկման բան է, ամրակայման նյութերը ստացել ենք Փարիզից, դրա համար հատուկ ջերմաստիճան, հատուկ աշխատանք է պետք: Անտառի, ձորի մեջ դա անելու համար մենք պետք է ունենայինք շարժական լաբորատորիա, որի հնարավորությունը չունենք», - ասաց Գրիգորյանը:
Տնօրենը նաև հերքեց այն լուրեր, որ հուշարձանները երկրից դուրս են տարվելու եւ արդեն «Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհին են: