Մեկ տարի առաջ բանակ զորակոչված 19-ամյա Սարգիս Սահակյանի դին, ըստ պաշտոնական հաղորդագրության, զորամասի մարտական հենակետի գետնատնակի մոտ անցած գիշեր ժամը 24:30-ի սահմաններում հայտնաբերվել է բերանի հատվածում մահացու հրազենային վիրավորումով: Ժամկետային զինծառայող Սահակյանը մայիսից ծառայում էր Մեղրիի տարածաշրջանում` Ծիրանիձորի հենակետում, մինչ այդ Արմավիրում էր:
Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ փաստի առթիվ պաշտպանության նախարարության քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Նախաքննությունը վարում է քննչական ծառայության Գորիսի կայազորը:
Պաշտպանության նախարարության քննչական վարչության հասարակության հետ կապերի սպա Մերի Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ Սարգիս Սահակյանը բանակ էր զորակոչվել 2011 թվականի աշնանը` Նաիրիի տարածքային զինկոմիսարիատից: Զինվորը Եղվարդի բնակիչ է:
Զինվորի հարազատները չեն ընդունում պաշտոնական վարկածը, ըստ որի` որդուն ինքնասպանության են դրդել: Թե այս դեպքին ինչ իրավիճակ է նախորդել, հարազատներն առայժմ տեղեկություն չունեն: Հայրը` Սեյրան Սահակյանն, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ անցած վեց ամիսներին, այսինքն այն ժամանակահատվածում, երբ տղան ծառայում էր Մեղրիում, որեւէ դժգոհություն նրանից չի լսել:
«Եթե որեւէ բան լիներ, ինձ կասեր, ոչ մի խնդիր չի ունեցել, համ տեղից է գոհ եղել, համ ծառայությունից: Ես չգիտեմ, թե էս երկու օրվա մեջ ինչ է եղել», - ասաց հայրը:
Հայրը պնդեց, որ որդին ինքնասպանություն չէր կատարի ոչ մի դեպքում:
«Ինչ ուզում է ասեն, ես չեմ հավատում, որ ինքնասպանություն է: Երբե'ք, անհնարին բան է, որ աներ, վստահ եմ, որ սարքած է, ու ես կաշխատեմ պարզել դա», - ասում էր նա:
Զինվորի քույրը` Թեհմինե Սահակյանը պատմում է, որ եղբայրը մեծ սիրով է գնացել ծառայելու, հրաժարվել է բանակից ազատվելու տարբերակից:
«Ինքը հիվանդ էր, թոքաբորբ էր, բայց բուժվեց, նոր գնաց, կես տարի ետ ընկավ դրա համար: Մենք ասում էինք` եթե կուզես, ամեն ինչ կվաճառենք, քեզ կազատենք, ինքն ասաց` ոչ, կգնամ, կծառայեմ, հայրենիքս կպաշտպանեմ ու կգամ», - պատմում էր քույրը:
Զինվորի քույրն ասաց, որ վերջին շփումը եղբոր հետ եղել է երեք օր առաջ. - «Ամսի 2-ին ինտերնետով գրել էր, թե հեռախոսիս գումար փոխանցեք, դա է եղել վերջին շփումը, հեռախոսին գումարը փոխանցեցինք, էլ չի զանգել»:
Հեռախոսային վերջին խոսակցությունը մոր` Մարգարիտա Սահակյանի հետ, հոկտեմբերի 20-ին է տեղի ունեցել: Զինվորը հայտնել է, որ նոյեմբերի 10-ին իրեն հասանելիք արձակուրդը կանցկացնի ընտանիքի մոտ:
«Չի բողոքել իմ էրեխեն ոչ մի բանից, ասում էր` ընտիր եմ, ես էլ սպասում էի, որ պիտի գա օտպուսկ: Իմ էրեխեն խելացի էրեխա է եղել, ի՞նչ եղավ նրան... ով խփել է, պիտի պատասխան տա», - ասում էր մայրը:
Նկատի ունենալով ինքնասպանության հասցնելու հոդվածով հարուցված քրեական գործերի նախապատմությունները եւ նախորդ դեպքերում եւս ծնողների արտահայտած դիրքորոշումը` պաշտպանության նախարարության քննչական վարչության հասարակության հետ կապերի սպա Մերի Սարգսյանին հարցրինք, թե կոնկրետ տվյալ պարագայում ի՞նչ հանգամանքներում է մեկ տարվա զինծառայողը արձակուրդից ընդամենը հինգ օր առաջ ինքնասպան է եղել: Սպան մանրամասներ հրապարակելուց զերծ մնաց` վկայակոչելով նախաքննության գաղտնիությունը եւ ասաց, որ եթե նախաքննության ժամանակ ի հայտ գան նոր ապացույցներ եւ եթե հաստատվի, որ տեղի է ունեցել սպանություն, ապա հոդվածը կվերաորակվի: