«Հանրագիտարան պատրաստելը ոչ մի կապ չունի ոչ էլեկտրոնային տարբերակի հետ, եւ ոչ էլ թղթի: Դրանք ընդամենը կրողներ են: Կարեւոր է հանրագիտարանի մշակույթը զարգացնել», - այսպես է կարծում Հայկական հանրագիտարանի հրատարակչության գլխավոր խմբագիրը Հովհաննես Այվազյանը:
Եթե համացանցում լայն տարածում գտած Վիքիպեդիայի ազատ հանրագիտարանում յուրաքանչյուր մարդ կարող է ցանկացած բովանդակությամբ գրառում ավելացնել, ապա translator.am կայքի նորաստեղծ առցանց հանրագիտարանը կառավարում են միայն կայքի ներկայացուցիչները` այդպիսով խուսափելով ցանկացած ապատեղեկատվությունից: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այս միտքն արտահայտեց կայքի հիմնադիր Էդուարդ Մանուկյանը:
Անցած տարվա ապրիլից այդ բառարանային կայքում կարելի է գտնել ուսումնական հանրագիտարանի բաժին, որն իր մեջ է ներառում դպրոցական, գիտական, պատմագիտական եւ այլ ոլորտներ: Կայքի հիմնադիր Էդուարդ Մանուկյանի խոսքով` առցանց հանրագիտարանից օգտվելը պարզապես ժամանակակից աշխարհի թելադրանք է, նման հանրագիտարանն օգտակար կլինի նաեւ ուսանողներին այն դեպքում, եթե բուհերը համաձայնեն համագործակցել իրենց հետ եւ դասախոսություններ եւս տեղադրվեն իրենց կայքում: Մանուկյանի կարծիքով` բուհական կայքերն իրենց իրական գործառույթը չեն իրականացնում, եւ ուսանողն իր համար օգտակար որեւէ նյութ չի գտնում կայքում:
Հայկական հանրագիտարանի հրատարակչության գլխավոր խմբագրի խոսքով` խորհրդային տարիներին բոլորիս հայտնի կանաչ հանրագիտարանը լույս էր տեսնում 120.000 տպաքանակով, այժմ տպաքանակի ամենամեծ թիվը 3000 է: Հայկական հանրագիտարանի հրատարակչությունն անցած տարի սկսել է գրքերի թվայնացումը, նյութերն այս ընթացքում տեղադրվել են եւ իրենց պաշտոնական, եւ այլ կայքերում: Չնայած առցանց տեղեկատվության մեծ պահանջարկին, գրքերը վաճառվում են: Այլ խնդիր է հանրագիտարանի բովանդակությունը:
«Շարունակելու ենք տպագրել հանրագիտարաններ: Հանրագիտարան պատրաստելը ոչ մի կապ չունի ոչ էլեկտրոնային տարբերակի հետ, եւ ոչ էլ թղթի: Դրանք ընդամենը կրողներ են: Կարեւոր է հանրագիտարանի մշակույթը զարգացնել: Ճիշտ կլինի, որ լավ, ճիշտ հոդվածներ պատրաստեն: Այսօր խնդիրը տեղեկատվական դաշտը ընդլայնելն է: Իսկ մեր հայկական Վիքիպեդիայի դաշտը դեռեւս շատ աղքատ է», - նշեց Այվազյանը:

Your browser doesn’t support HTML5