«Ազատ դեմոկրատները» ճշգրտում է իր մարտավարությունը
Your browser doesn’t support HTML5
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ այս պահին ճշգրտում են կուսակցության ռազմավարությունն ու մարտավարությունը, թե ինչպես կմասնակցեն առաջիկա նախագահական ընտրություններին: Արզումանյանը բացառում է միայն իշխանական թեկնածուին պաշտպանելու հավանականությունը: Մյուս, նաեւ Րաֆֆի Հովաննիսյանին պաշտպանելու տարբերակները քննարկվում են: