Դատարանը հրաժարվեց կալանքից ազատել Տիգրան Առաքելյանին
Your browser doesn’t support HTML5
Վերաքննիչ դատարանը ուրբաթ օրը հրաժարվեց կալանքից ազատել ընդդիմադիր ակտիվիստ Տիգրան Առաքելյանին: Մոտ երկու ժամ տեւած խորհրդակցությունից հետո դատարանը վճռեց մերժել ակտիվիստի խափանման միջոց կալանավորումը փոխելու փաստաբան Վահե Գրիգորյանի միջնորդությունը, ինչն առաջացրեց եւ Առաքելյանի, եւ դահլիճում հավաքվածների զայրույթը: Նրանք դատավորի որոշմանը արձագանքեցին «ամոթ» վանկարկումներով: