Պակիստանցի ծնողները սպանել են իրենց դստերը

Պակիստանում ծնողները սպանել են իրենց 16-ամյա դստերը` փողոցում մի տղայի հետ խոսելու համար: Ծնողները ծծմբաթթու են լցրել աղջկա դեմքին ու մարմնին:

Ոստիկանությունը ձերբակալել է ամուսիններին:

Պակիստանի մարդու իրավունքների պաշտպանության կոմիտեի տվյալներով` անցած տարվա ընթացքում պատվախնդրության հողի վրա երկրում մոտ հազար կին է սպանվել: