Ապրիլից ՀԴՄ կտրոնների դարձերեսին տպված է «ՎիվաՍել» ընկերության ապրանքային նշանը, ինչի մասին տեղեկանալով, անակնկալի են եկել «Բիլայն» եւ «Օրանժ» ընկերություններում:
Պետական եկամուտների կոմիտեն կտրոնների դարձերեսին գովազդ տպելու համար մրցույթ էր հայտարարել «վիճակահանության պարգեւավճարների հիմնադրամը համալրելու նպատակով» եւ այդ մասին, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնում են ՊԵԿ-ից, հայտնել էին բոլոր շահագրգիռ կողմերին: Մրցույթին հայտ է ներկայացրել «Ղ-Տելեկոմ» ընկերությունը եւ դարձել հաղթող:
Պետությունը պարտավորվել է ընկերության ապրանքային նշանը տեղադրել կտրոնի դարձերեսին, ինչի փոխարեն «ՎիվաՍել»-ը տրամադրում է ամենամսյա մրցանակներ:
«Բիլայն» ընկերության հասարակայնության հետ կապերի բաժինը մեկնաբանություն տալ չցանկացավ, իսկ «Օրանժ»-ից հայտնեցին, որ իրենք մրցույթի մասին չեն տեղեկացվել եւ այժմ էլ օգտագործում են նախկինում գնած կտրոնները, որոնց ետեւին մրցակից ընկերության գովազդը չկա:
«Օրանժ Արմենիա» ընկերության հանրային կապերի պատասխանատու Լիլիթ Մարտիրոսյանը նաեւ նշեց, որ երբ սպառվի իրենց ունեցած կտրոնների պաշարը, կդիմեն ՊԵԿ-ին՝ փորձելով գտնել որեւէ այլընտրանք «ՎիվաՍել» ընկերության նշանով կտրոնների փոխարեն:
2013 թվականից կառավարության պահանջով ամեն ամիս հարկ վճարող տնտեսվարողները պետք է փոխեն իրենց հաշվիչ դրամարկղային մեքենաները, 2014-ից` նոր մեքենաներ կգնեն եռամսակային հարկ վճարողները, 2015-ից՝ բոլոր մյուսները:
Նոր հաշվիչ սարքերը պետք է ունեն չջնջվող հիշողություն, SIM քարտի միջոցով 3G կապով պետք է միանան ինտերնետին եւ հարկային մարմնի տեղեկատվական համակարգին: Այս դեպքում, ենթադրվում է, որ տնտեսվարողները չեն կարողանա ծրագրային փոփոխություններ իրականացնել գործող ՀԴՄ-ների հիշողության մեջ:
Դեռեւս հոկտեմբերին Պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Վախթանգ Միրումյանը հայտնել էր, որ նոր սարքը կարժենա մոտ 180 հազար դրամ: Բայց, ինչպես տեղեկացանք ՊԵԿ-ի հարկ վճարողների սպասարկման վարչության պետի տեղակալ Արթուր Մանուկյանից, դեռեւս հայտնի չէ, թե ով, ինչպես եւ որտեղից է ներկրելու նոր սարքերը:
Գործող օրենսդրության համաձայն, ցանկացած ընկերություն կարող է զբաղվել նոր սերնդի ՀԴՄ-ների ներմուծմամբ, բայց ՊԵԿ-ն առաջարկել է ստեղծել ՊՈԱԿ (Պետական ոչ առեւտրային կազմակերպություն):
«ՊՈԱԿ-ը դեռեւս ստեղծված չէ, բայց շատ մոտ ապագայի խնդիր է: Ինչ արժեքով որ սարքերը կգնվեն, այդ արժեքով էլ կվաճառվեն տնտեսվարողներին: Այս պահին գործ ունենք 1000-1500 տնտեսվարող սուբյեկտների հետ եւ մինչեւ 8000 ՀԴՄ-ների հետ», - հայտնում է Արթուր Մանուկյանը:
Այժմ շուկայում գործող ընկերությունները, որոնք զբաղվում են հաշվիչ-դրամարկղային մեքենաների ներկրմամբ, ՊՈԱԿ-ի ստեղծումից հետո աստիճանաբար կլքեն գործունեության ոլորտը:
Սարք գնելուց բացի տնտեսավարող սուբյեկտները ամեն ամիս գնում են ՀԴՄ կտրոնների գլանակներ, որոնց մեկ հատն արժե 420 դրամ:
ՊԵԿ-ի տվյալներով, ամեն ամիս Հայաստանում սպառվում է շուրջ 20 միլիոն կտրոն, ինչը կազմում է մոտ 65 հազար գլանակ: ՀԴՄ կտրոնների թուղթը ներկրող ու վաճառող ընկերության ամսական շրջանառությունը կազմում է մոտ 27 միլիոն դրամ:
Հաշվիչ-դրամարկղային մեքենաների համար կտրոնների թուղթը մատակարարում է «Ալեքսերվ» ընկերությունը, որը գործում ներգրավված միակ ընկերությունն է եւ ՊՈԱԿ չէ, այլ ՍՊԸ:
Այս դեպքում ՊԵԿ-ի չի մտածել ստեղծել ոչ առեւտրային կազմակերպություն եւ պատասխանատու աշխատանքը վստահել է մասնավոր ընկերությանը:
Թե ինչու է ՊԵԿ-ն աշխատում ՀԴՄ կտրոններ մատակարարող միայն մեկ ընկերության հետ, պարզաբանում է Արթուր Մանուկյանը. - «Այդ գործում ստուգիչ այնքան նրբություններ կան, հնարավոր չի աշխատել մեկից ավելի ընկերության հետ»: