Սիրիացի ապստամբները 28 զինվորների են սպանել

Դամասկոսից ստացված հաղորդագրության համաձայն, սիրիացի ապստամբները Իդլիբ նահանգի Սարաքեբ ավանի մոտակայքում կառավարական բանակի 28 զինվորների են սպանել։ Բախման ընթացքում նաեւ 5 ապստամբ է սպանվել։

Ապստամբները մի քանի զրահամեքենա են առգրավել։

Իդլիբ նահանգը վերածվել է նախագահ Բաշար ալ-Ասադի բանակի եւ ապստամբների զորամիավորումների թեժ բախումների շրջանի։