22 զոհված եւ 111 վիրավոր` Ռիյադում պայթյունի հետեւանքով

22 մարդ զոհվել, 111-ը վիրավորվել են այսօր Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիյադում բենզատար ավտոմեքենայի վթարին հաջորդած պայթյունի հետեւանքով։

Reuters լրատվական գործակալությունը, վկայակոչելով Սաուդյան Արաբիայի հեռուստատեսության հաղորդագրությունը, փոխանցում է, որ պայթյունից ամբողջությամբ փլուզվել է մի քանի հարկանի արդյունաբերական շինություն, վնասվել են նաեւ հարեւան մի շարք շենքեր եւ ավտոմեքենաներ։