Քլինթոնը Սիրիայի ընդդիմությանը կոչ է անում վերանայել իր առաջնորդների կազմը

Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Սիրիայի ընդդիմությանը կոչ է արել միավորվել եւ վերանայել ընդդիմադիր առաջնորդների կազմը:

Այդ կազմում, ըստ Քլինթոնի, պետք է ներկայացված լինեն ոչ միայն Սիրիայի ազգային խորհրդում միավորված քաղաքական էմիգրանտները, այլեւ հանուն Սիրիայի ազատության տեղում կռվող սիրիացիները:

Արմատական իսլամիստներին պետքարտուղարը մեղադրել է հեղափոխությունը «գողանալու» փորձեր կատարելու մեջ:

Քլինթոնը այս հայտարարությունները արել է Խորվաթիա այցի ընթացքում: