ԵԱՀԿ-ի նախարարները կհանդիպեն դեկտեմբերի 6-7-ը Դուբլինում

ԵԱՀԿ-ի նախարարների խորհրդի 19-րդ տարեկան հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 6-7-ը Դուբլինում։

ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ` կազմակերպության անդամ 56 երկրների արտգործնախարարների հանդիպումը անցկացվելու է ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Իռլանդիայի փոխվարչապետ եւ արտգործնախարար Էյմոն Գիլմորի հրավերով։