Բեյրութ - Հալեպ քաղաքացիական ավտոբուսի ուղեւորները պատանդ են վերցվել սիրիացի ընդդիմադիրների կողմից:
Հալեպի մոտակայքում Սիրիայի ընդդիմադիրների կողմից 7 հայեր են պատանդառվել, որոնցից 5-ի անունները քիչ առաջ փոխանցեց Հայաստանի արտգործնախարարությունը` Կարո Փամփալյան, Արսեն Արոյան, Լեւոն Զեյթունյանը, հայր եւ որդի Բաշար եւ Ջորջ Ռաբաթները: Մյուս երկուսի անունները ճշտվում են:
Բեյրութից Հալեպ ուղեւորվող քաղաքացիական ավտոբուսի 10 ուղեւորները պատանդ են վերցվել ընդդիմադիրների կողմից:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը առայժմ չի հաստատում տարածված այն լուրը, թե այսօր Դամասկոսում պայթյուն է եղել հայաշատ թաղամասերում, եւ որ, ըստ նախնական տեղեկությունների, թե՛ 10 զոհվածների, թե՛ շուրջ 50 վիրավորների մեջ հայեր կան:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Հալեպի ազգային առաջնորդարանի Բերիո թեմի բանբեր Ժիրայր Ռեիսյանը փոխանցեց, որ լուրերը, թե ընդդիմադիրները փրկագին են պահանջել պատանդների համար, առայժմ պաշտոնապես չեն հաստատվում: Նրա խոսքով` կրոնական տոնի օրերին փաստորեն կողմերը չկարողացան պահպանել հրադադարը, որի մասին նախապես պայմանավորվածություն էին ձեռք բերել:
Ռեիսյանը հայտնեց նաեւ, որ անցած երկու օրերին Հալեպի հայաշատ Նոր Գյուղ թաղամասում հրկիզվել է Սուրբ Գեւորգ եկեղեցին: Այն ոչ թե ռումբից է վնասվել, այլ հրկիզվել է` նշեց Ռեիսյանը` շարունակելով, թե եկեղեցին դարձել է հրո ճարակ, հրկիզվել են եկեղեցու ներքին մասը, դպրաց եւ քարտուղարության ու այլ հարակից սենյակներ, վնասվել են սրբապատկերները: Առաջնորդարանը խստորեն դատապարտում է այս արարքը: «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք եկեղեցու հրկիզումը դիտավորյա՞լ է եղել, Ռեիսյանը պատասխանեց, թե այդպես չի կարծում:
«Ես հայկական համայնքի հարցը չեմ ուզում տեսնել այստեղ, որովհետեւ նաեւ մզկիթներ են այրվել, ավերվել, քանդվել», - ասաց նա:
Ժիրայր Ռեիսյանի խոսքերով` եկեղեցին հրկիզողների վերաբերյալ իրենք տեղեկություն չունեն, չգիտեն, թե հակամարտող որ կողմի ձեռքի գործն է դա. իրենք միայն կարողացել են կառավարության զորքերի օգնությամբ մտնել եկեղեցու տարածք ու լուսանկարել այն: Այդ շրջանը զինվորական գոտի է ու անհնար է այնտեղ մտնել, ասաց Բերիո թեմի բանբերը: