Սեփական թեկնածուների հարցում անորոշությունը ոչ իշխանական դաշտում շարունակվում է։ ԼՐԱՑՎԱԾ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) դեռ չի որոշել` առաջիկա նախագահական ընտրություններին ընդառաջ համագումար կհրավիրի՞, թե՞` ոչ։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց կուսակցության ղեկավար անդամ, «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը։
Նա ընդգծեց, որ իրենց կուսակցության կանոնադրությունը չի պարտադրում համագումարով հաստատել նախագահական ընտրություններին մասնակցության ձեւաչափի վերաբերյալ որոշումը, եւ հնարավոր է` ԲՀԿ-ն իր որոշումը հաստատի քաղխորհրդի մակարդակով։
Ինչպես հայտնի է, քաղաքական ուժերից առայժմ միայն իշխող Հանրապետականն է պաշտոնապես հայտարարել դեկտեմբերի 15-ին արտահերթ համագումար հրավիրելու եւ նախագահական ընտրություններում գործող նախագահ, կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանի թեկնածությունը առաջադրելու մասին։
«Իհարկե, չեմ բացառում, որ հնարավոր է լինի նաեւ համագումար, բայց մեր կանոնադրությունը թույլ տալիս է, որ որոշումը, թե ինչ ձեւաչափով [ԲՀԿ-ն] մասնակցի նախագահական ընտրություններին, հաստատվի եւ ընդունվի նաեւ քաղաքական խորհրդի կողմից», - ասաց Նաիրա Զոհրաբյանը` շարունակելով. - «Այս պահին դեռ քննարկումներ չեն եղել, որովհետեւ վերջնական որոշումը, թե ինչ կերպ կմասնակցի «Բարգավաճ Հայաստան»-ը, դեռեւս չկա: Առաջիկայում կլինի այդ որոշումը, եւ կորոշենք` դա համագումարո՞վ հաստատվի, քաղաքական խորհրդո՞վ հաստատվի, թե՞ ինչ կերպ»:
Թեեւ, Զոհրաբյանի փոխանցմամբ, թեկնածուի հարցը դեռ կուսակցությունում չի քննարկվել, սակայն խմբակցության քարտուղարը վերահաստատեց օրերս իր հնչեցրած այն կարծիքը, որ ԲՀԿ-ն նախագահական ընտրություններում պետք է հանդես գա սեփական թեկնածուով։
«Այո, ես շարունակում եմ վստահաբար լինել այն կարծիքին, որ այն քաղաքական ուժը, որը խորհրդարանական ընտրություններում ստացել է լրջագույն վստահության քվե, տրամաբանական կլինի, որ նախագահական ընտրություններին մասնակցի սեփական թեկնածուով: Ինձ համար այդ թեկնածուն բացառապես Գագիկ Ծառուկյանն է», - հայտարարեց ԲՀԿ-ի ղեկավար անդամը։
Բայց դա, ըստ նրա, «պետք է որոշի կուսակցությունը, դա պետք է որոշի Գագիկ Ծառուկյանը առաջին հերթին, որովհետեւ այստեղ նաեւ անձնական, անհատական որոշման խնդիր կա»:
Իսկ թե սեփական թեկնածուով հանդես գալու հարցում որքանով են Զոհրաբյանի հետ համակարծիք ԲՀԿ-ում, կուսակցության խոսնակ Տիգրան Ուրիխանյանը ասաց. - «Տիկին Զոհրաբյանը խմբակցության քարտուղարն է: Դրանով ամեն ինչ ասված է: Նա կուսակցության ամենաառանցքային դեմքերից է: Նրա մտորումները բոլորիս համար ուշագրավ են եւ ենթակա են վերլուծության»:
Սահմանադրության համաձայն` նախագահական ընտրություններն անցկացվում են գործող նախագահի լիազորությունների ավարտից 50 օր առաջ, առաջիկա ընտրությունների պարագայում` փետրվարի 18-ին: Իսկ թեկնածուների առաջադրումը Ընտրական օրենսգրքով նախատեսված ժամանակագրության համաձայն պետք է սկսվի ընտրությունից 55 օր առաջ` այս պարագայում դեկտեմբերի 25-ին: Սակայն ոչ իշխանական քաղաքական դաշտում անորոշությունը շարունակվում է: Ընդդիմադիր Կոնգրեսը, որը նախորդ նախագահական ընտրություններում հոկտեմբերի 26-ից արդեն հայտարարել էր Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրման մասին, այս անգամ դեռ լռում է:
Կոնգրեսի խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ իրենց մարտավարությունը հստակեցնելուց հետո հանրահավաք կհրավիրեն:
«Երբ որոշակիություն կմտնի այս հարցում, որն այսօր քննարկվում է, այդ ժամանակ մենք անմիջապես կմտածենք հանրահավաքի մասին», - ասաց Զուրաբյանը:
Նախագահի դաշնակցական թեկնածուի առաջադրման հարցը եւս դեռ անորոշ է, քանի որ Հայ հեղափոխական դաշնակցությունը հայտարարում է, որ եթե հնարավորություն չունենա վերահսկել կեղծիքները, կարող է ընդհանրապես չմասնակցել առաջիկա ընտրություններին:
Այս առումով որոշակի կոնկրետություն կարծես կա «Ժառանգություն» կուսակցությունում, որը քննարկում է դեկտեմբերի կեսերին համագումար հրավիրելու եւ սեփական թեկնածուի մասին հայտարարելու հարցը: Կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ի պատասխան հարցին, թե ուժի մե՞ջ է կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին առաջադրելու ցանկությունը, ասաց. - «Միանշանակ պարզ է, որ «Ժառանգության» համար ամենաճիշտ եւ ամենաարժանի թեկնածուն Րաֆֆի Հովհաննիսյանն է, եւ կուսակցականների ճնշող մեծամասնությունը հակված է Հովհաննիսյանին որպես թեկնածու տեսնել «Ժառանգության» կողմից»:
Այդուհանդերձ, ինչո՞վ է պայմանավորված քաղաքական դաշտի ու հասարակության նման պասիվությունը Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահի ընտրության շեմին: Քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ քանի որ սոցիալապես անապահով, արտագաղթող հասարակությունը թուլացել է, իշխանափոխության ներուժ չունի, վերջին 20 տարիներին էլ նրա ձայնը չի որոշել ընտրությունների արդյունքները, ապա այսօր այս ընտրությունը նրան այդքան էլ չի հետաքրքրում: Փորձագետի խոսքով` քաղաքական ուժերն էլ, իշխանությունը պահելու կամ իշխանափոխության հարցերում չունենալով հասարակության աջակցությունը, ջանքեր չեն գործադրում նրան ակտիվացնելու ուղղությամբ եւ իրենց հարցերը փորձում են լուծել այլ ուղիներով:
«Եթե հայ հասարակությունը չի կարողանում իշխանություն փոխել, ուրեմն այն ուժերը, որոնք ուզում են իշխանափոխություն անել կամ իշխանությունը պահել, պետք է փորձեն լեզու գտնել կամ բանակցել աշխարհաքաղաքական կենտրոնների հետ: Այս իսկ պատճառով հիմա ակտիվ քարոզարշավ չի գնում, ինչը ժողովրդավարական երկրներում նորմալ չէ: Ամենայն հավանականությամբ կան քաղաքական ուժեր, հատկապես ԲՀԿ-ն եւ ՀԱԿ-ը, նստել են թախտին, սպասում են բախտին, մինչեւ իրենց հետ լեզու կգտնեն, կամ նրանք չերեւացող բանակցային գործընթացի մեջ են այդ աշխարհաքաղաքական կենտրոնների հետ: Եթե հասարակությունը ոչինչ չի որոշում, ուրեմն հասարակությանը փետրվարի 18-ին կասեն, թե ով է իր նախագահը», - ասաց Բադալյանը: