Հոկտեմբերի 28-ին արդեն երրորդ անգամ Երեւանում կանցկացվի կենդանիների դիմակահանդես-շքերթը:
Երեւանի Կենդանաբանական այգու Էկո ակումբի սաները կրելու են իրենց պատրաստած բենգալյան վագրին նմանակող հագուստը: Կենդանու ընտրությունը երեխաները բացատրեցին նրա էնդեմիկ տեսակ լինելով:
«Շեշտը դրված է հիմնականում անհետացման վտանգի տակ գտնվող կենդանատեսակների վրա, ընդ որում՝ երեխաներն ընտրել են ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային կարմիր գրքում գրանցված կենդանատեսակները», - ասաց «Վայրի բնության եւ մշակութային արժեշքների պահապնման» հիմնադրամի կրթական ծրագրերի համակարգող Հռիփսիմե Խաչատրյանը:
Միակ պայմանն այն է, որ կենդանիները պետք է պատրաստված լինեն թափոններից: Անպետք իրերին երեխաները յուրատեսակ կիրառություն են գտել. - «Մեր բենգալյան վագրին պատրաստել ենք իրերից, որոնք պետք է աղբ դառնային: Օգտագործել ենք ստվարաթուղթ, կպչուն ժապավեն, սեւ եւ սպիտակ պոլիէթիլենային տոպրակներ, դիմակների վրա նկարել ենք վագրի դեմքը», - ասացին երեխաները:
Պոլիէթիլենից, թղթից եւ այլ տեսակի թափոններից պատրաստված հայկական մուֆլոնին, բեզոարյան այծին, երկարականջ ոզնուն եւ այլ կենդանատեսակներին նմանակող հագուստներով Հայաստանի 26 դպրոցների աշակերտները շքերթին կմասնակցեն Գերմանիայից ժամանած Կոնֆուսաո կառնավալային խմբի ուղեկցությամբ:
«Շքերթով ուզում ենք ուշադրություն հրավիրել կենդանիների իրավունքների պաշտպանության վրա: Ծրագիրն ունի նաեւ ուսուցողական նպատակ, քանի որ երեխաները իրենց պատրաստած կենդանիների մասին մանրամասն տեղեկություններ են հավաքում: Այսպիսով բարձրաձայնելով անհետացման եզրին գտնվող կենդանիների մասին` միեւնույն ժամանակ կոչ ենք անում մաքուր պահել շրջակա միջավայրը՝ թափոններին կիրառություն առաջարկելով», - նշեց Հռիփսիմե Խաչատրյանը:
Շքերթը կսկսվի Ազատության հրապարակից եւ կշարունակվի Հյուսիսային պողոտայով մինչեւ Հանրապետության հրապարակ, այնուհետեւ դեպի Կենդանաբանական այգի: