15 օրից տեղի կունենա էներգետիկայի ոլորտում հայ - իրանական համագործակցության առավել խոշոր ծրագրերից մեկի՝ Մեղրիի ՀԷԿ-ի կառուցման հիմնարկեքի արարողությունը: Այս մասին Հայ - իրանական միջկառավարական հանձնաժողովի 11-րդ համատեղ նիստի արդյունքներով փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո այսօր Երեւանում հայտարարեցին Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը եւ Իրանի էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուն:
Տիգրան Ավետիսյան
Տիգրան Ավետիսյան