Հայաստանյան համույթի համերգը` Ուրուգվայի գլխավոր դահլիճում

Երեկ Ուրուգվայի գլխավոր SODRE ազգային դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի Գյումրի քաղաքի «Գոհար» (KOHAR) համույթի առաջին համերգը Հարավային Ամերիկայում։

Համերգին ներկա էր Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան` տիկնոջ հետ։

175-հոգանոց խումբը շրջագայության ընթացքում 9 համերգ կունենա` Մոնտեվիդեոյում, Բուենոս Այրեսում, Կորդոբայում եւ Սան Պաուլոյում, ներկայացնելով բոլոր ժամանակների հայկական սիրված երգերը։


Դիեգո Կարամանուկյան, Մոնտեվիդեո