Ուկրաինացի հայտնի բռնցքամարտիկ, ծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն Վիտալի Կլիչկոն քաղաքական կուսակցություն է ստեղծել, որի անունը կարդացվում է «ՈւԴԱՌ»՝ Ժողովրդավարական բարեփոխումների ուկրաինական դաշինք, եւ մասնակցում է Ուկրաինայի խորհրդարանական ընտրություններին:
Քվեարկությունը տեղի է ունենալու այս կիրակի` հոկտեմբերի 28-ին: Չնայած կարճ ժամանակահատվածին, «ՈւԴԱՌ»-ը, որը նաեւ հարված է նշանակում, դառնում է խորհրդարան անցնող հավանական ուժերից մեկը:
Ընդդիմադիր համարվող կուսակցության վարկանիշը կարճ ժամանակահատվածում բարձրացել է: Ի՞նչն է դրա պատճառը` չեմպիոնի ուժը, թե` քաղաքական ծրագրերը: Սա պարզելու համար «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը հետեւել է Վիտալի Կլիչկոյի քարոզարշավին, որն օրերս անցկացվել է Կիեւի մարզում:
Վիշնեվե փոքր քաղաքում մութն արդեն ընկած էր, երբ Կլիչկոն բարձրացել է լուսավորված հարթակ ու հավաքված մի քանի հազար մարդիկ ծափողջյուներով դիմավորել են նրան: Կլիչկոն խոսել է կոռուպցիայի դեմ պայքարի, քաղաքացիների կյանքի մակարդակը բարձրացնելու մասին: Հայտարարել է, որ Ուկրաինան երրորդ կարգի երկրից պետք է դարձնել եվրոպական հզոր երկիր, որի մասին երազում են երիտասարդների մեծ մասը:
«Ես ձեր առաջ այսօր կանգնած եմ ոչ որպես մարզիկ, այլ որպես քաղաքական ուժի առաջնորդ: Մենք պայքարում ենք հանուն Ուկրաինայի եւ ամեն ինչ կանենք հաղթելու համար, եւ մենք կհաղթենք, որովհետեւ պայքարում ենք արդարության համար», - ասել է Կլիչկոն:
Կլիչկոն առաջին անգամը չէ, որ իրեն փորձում է քաղաքականության մեջ: Երկու անգամ նա անհաջող պայքարել է Կիեւի քաղաքապետի ընտրություններում, սակայն փորձագետների գնահատմամբ` այս անգամ նա մոտ է հաջողությանը:
Հարցումները ցույց են տալիս, որ «ՈւԴԱՌ»-ը երկրորդ տեղն է գրավում` առաջ անցնելով Միացյալ ընդդիմադիր դաշինքից, որը Ուկրաինայի նախկին վարչապետ, ազատազրկման դատապարտված Յուլիա Տիմոշենկոյի քաղաքական ուժ է:
Վերջին հարցումներով «ՈւԴԱՌ»-ը ընտրողների 16 տոկոսի աջակցությունն ունի: Երկրի նախագահի՝ Վիկտոր Յանուկովիչի Ռեգիոնների կուսակցությունը 23 տոկոս աջակիցներ ունի:
Վիտալի Կլիչկոյի կուսակցության հեղինակության մի մասի պատճառը անշուշտ ամբողջ աշխարհում հայտնի չեմպիոնի փառքն է, բայց մյուս կողմից, փորձագետները նաեւ նշում են, որ ուկրաինական քաղաքական կյանքում ընտրողները նոր, թարմ գործիչների կարիքն ունեն: Վիշնեվե քաղաքի 61-ամյա բնակիչ Բոգդան Տերշովսկին «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ վարկաբեկված գործիչների ֆոնին Կլիչկոն հավատ է ներշնչում:
«Նա ճիշտ է խոսում, Աստված տա, որ իրականացվի ինչ ասում է: Մեզ մոտ կոռուպցիան այն աստիճանի է, որ անգամ սարսափելի է: Պետությունն է կոռումպացված», - ասել է նա:
Սակայն «Կարնեգի» հիմնադրամի փորձագետ Օլգա Շումիլո-Տարյոլան կասկածում է, որ գալիք ընտրություններում Կլիչկոն մեծ հաջողության կհասնի:
«Նա լավ շանս ունի, բայց մարդիկ նաեւ մտածում են, որ մի բան է շատ լավ մարզիկ լինելը, մեկ այլ բան՝ քաղաքական գործիչ լինելը», - նշել է փորձագետը: