Նորաստեղծ հանձնաժողովը կապահովի զորակոչի օրինականությունը

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով, 2012 թվականի աշնանային զորակոչի թափանցիկության եւ օրինականության ապահովման, զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումներում եւ բողոքներում բարձրացված հարցերի արագ լուծման նպատակով ստեղծվել է հանձնաժողով:

Հայաստանի ռազմական գերատեսչության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ` հանձնաժողովի նախագահ է նշանակվել պաշտպանության նախարարի խորհրդական, նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը: