ԱՄՆ-ը օգնություն է առաջարկում Բեյրութի պայթյունի գործը քննելու հարցում

Միացյալ Նահանգները հայտարարել է, թե կօգնի Լիբանանին այդ երկրի հետախուզության ծառայության ղեկավար Վիսամ ալ-Հասանի սպանության գործը հետաքննելու հարցում:

Ալ-Հասանը զոհվել է օրեր առաջ Բեյրութում իրականացված պայթյունի հետեւանքով:

Բարձրաստիճան պաշտոնյայի հուղարկավորությունից հետո երեկ անկարգությունները Լիբանանի մայրաքաղաքում շարունակվել են:

Ոստիկանությունը օդ է կրակել եւ արցունքաբեր գազ կիրառել` ցրելու համար ցուցարարներին, ովքեր փորձել են ներխուժել վարչապետ Նաջիբ Միքաթիի գրասենյակ` մեղադրելով վարչապետին Սիրիայի կամակատարը լինելու համար: