Ուդալցովը զանգվածային ցույցերի կոչ է անում

Ռուսաստանյան «Ձախ ճակատ» ընդդիմադիր շարժման առաջնորդ Սերգեյ Ուդալցովը կոչ է արել զանգվածային ցույցեր անցկացնել այսօր երեկոյան Մոսկվայի քննչական կոմիտեի շենքի առջեւ` պահանջելով ազատ արձակել իր կողմնակիցներ Լեոնիդ Ռազվոզժաեւին եւ Կոնստանտին Լեբեդեւին:

Ուդալցովի խոսքով` Ռազվոզժաեւին Մոսկվա են բերել Կիեւից, որտեղ նրան ենթադրաբար առեւանգել են ռուսական հատուկ ծառայությունները եւ երկու ամսով կալանավորել են` զանգվածային անկարգությունների գործով:

Ռազվոզժաեւի գտնվելու վայրի ու նրա կալանավորման մասին պաշտոնապես ոչինչ չի ասվում: