Երեւանից Ապարան տանող ճանապարհին՝ «Տառ-Քարերի պուրակի» բարձրադիր մասում, շաբաթ օրը տեղի ունեցավ Հիսուս Քրիստոսի խաչելության տարիքը խորհրդանշող 33 մետր բարձրությամբ Սուրբ խաչի հանդիսավոր բացումը:
Սուրբ Խաչը բաղկացած է 1711 մեծ ու փոքր մետաղական խաչերից, որոնք խորհրդանշում են քրիստոնյա Հայաստանի տարիքը: Այն տեղադրված է քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն ընդունելու տարեթիվը խորհրդանշող 301 սմ բարձրությամբ մատուռի վրա: Նախատեսվում է ամեն տարի Սուրբ խաչի վրա տեղադրել այդ տարին խորհրդանշող եւս մեկ խաչ:
Այսօր տեղի ունեցավ նաեւ Հույսի խորանի օծման արարողությունը: Սուրբ խաչն ու Հույսի խորանը տեղակայված են Արարարատ, Արագած եւ Արա լեռների եռանկյան մեջ: Մտահղացումը Հայաստանի գլխավոր դատախազ, «ՆիգԱպարան» հայրենակցանկան միության նախագահ Աղվան Հովսեփյանինն է, ով տիկնոջ ուղեկցությամբ մասնակցում էր տոնակատարությանը:
«Ժողովուրդը մշտապես հոգեւոր միջոցառումներից հետո եկեղեղու ներսում, դրսում, եկեղեցու պատի տակ, եկեղեցու դռան առջեւ մատաղ է արել, հարսանիքներ, ուրախություններ… նույնը բերել, մենք այստեղ խտացրել ենք, եւ հույս ունեմ, որ ամեն տարի այստեղ կլինի ուխտի օր», - ասաց Աղվան Հովսեփյանը:
Թե ինչքան գումար է ծախսվել խորանի եւ խաչի կառուցման վրա, չասվեց, պատճառաբությունը, թե «այսօր փողի մասին խոսելու օրը չէ»:
Բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ ընդդիմադիր ու իշխանամետ կուսակցությունների ներկայացուցիչներ էին եկել խաչը տեսնելու:
Հանրապետական կուսակցության պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հույս հայտնեց, որ գոնե այսօր Սուրբ խաչի մոտ գտնվողները իրենց հետ մի բան կտանեն այսօրվա խորհրդից:
«Կվերանայեն, կվերագիտակցեն քրիստոնեության առաքելությունը, որը սերն է, սերն է ու միայն սերը: Մոռացել ենք այդ մասին», - ասաց Պետրոսյանը:
Սուրբ Խաչի հարակից տարածքը մարդաշատ էր, հիմնականում ապարանցիներին էին, սակայն մայրաքաղաքից էլ քիչ մարդ չէր եկել խաչը տեսնելու: