Համագործակցությունը, այդուհանդերձ, կշարունակվի։
Ադրբեջանի պետական նավթային ընկերության եւ British Petroleum-ի ղեկավարությունը օրերս հանդիպում են ունեցել՝ քննարկելու Ազերի-Չիրագ-Գյունեշլի նավթահանքերի հետ կապված հետագա ծրագրերը։ Հանդիպումը տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի խիստ քննադատությունից մեկ շաբաթ անց։
Հոկտեմբերի 10-ին Իլհամ Ալիեւը խիստ քննադատել էր British Petroleum-ին՝ շեշտելով, որ ընկերության թույլ տված կոպիտ սխալների պատճառով նավթարդյունահանման ծավալները կտրուկ նվազել են, ընկերությունը 2009 -2012 թվականներին խոստացած ծավալներով նավթարդյունահանում չի կատարել, ինչի պատճառով Ադրբեջանը 8.1 միլիարդ դոլարի վնաս է կրել: Ադրբեջանի նախագահը նաեւ հայտարարել էր, որ հանձնարարել է Պետական նավթային ընկերությանը համապատասխան միջոցներ ձեռնարկել ստեղծված իրավիճակի կապակցությամբ:
Forbes պարբերականի տեղեկություններով՝ 2009 թվականին ծրագրված էր այդ նավթահանքերից շուրջ 47 միլիոն տոննա նավթ արդյունահանել, այնինչ միայն 40 միլիոն տոննա նավթ է ստացվել, 2010 թվականին, չնայած կախնատեսումները ավելի համեստ էին՝ ընդամենը 42 միլիոն տոննա, սակայն կրկին ընկերությունը միայն 40 միլիոնն է արդյունահանել: 2011 թվականին արդյունահանված նավթը 36 միլիոն տոննա է կազմել, իսկ այս տարի արդեն պարզ է, որ ծրագրված 35 միլիոն տոննան չի ստացվի:
Կասպից ծովի ադրբեջանական հատվածում գտնվող այս նավթահանքերը շատ կարեւոր են Ադրբեջանի համար, 1994 թվականի սեպտեմբերի 20-ին կնքված համաձայնագիրը դրանց շահագործման վերաբերյալ հայտարարվեց «դարի համաձայնագիր», իսկ սեպտեմբերի 20-ը հետագայում Ադրբեջանում հռչակվեց նավթային ոլորտում աշխատողի օր: Ու չնայած դրան, Ազերի-Չիրագ -Գյունեշլի նավաթահանքը չարդարացրեց այն ակնկալիքները, որ Ադրեբեջանն ուներ, եւ Իլհամ Ալիեւը այդ ձախողման մեջ մեղադրում է British Petroleum-ին, ում բաժնեմասը այս գործարքում ամենամեծն է:
Այս քննադատությունից հետո British Petroleum-ի նախագահ Ռոբերտ Դադլին եւ Ադրբեջանի պետական նավթային ընկերության ղեկավար Ռավնագ Աբդուլաեւը Լոնդոնում հանդիպման ավարտին հայտարարել են, թե համաձայնել են շարունակել սերտ համագործակցությունը Ազերի-Չիրագ-Գյունեշլիից նավթի արդյունահանման գործում՝ ի շահ Ադրբեջանի եւ նրա գործընկերների:
Ռոբերտ Դադլին հայտարարել է, որ British Petroleum-ը հավատարիմ է Ադրբեջանին եւ աշխարհի ամենախոշոր նավթահանքի արդյունավետ շահագործմանը:
Ադրբեջանում նավթի արդյունահանման հետ կապված այս իրավիճակին անմիջապես արձագանքել է Իրանը: Եվրամիության եւ ԱՄՆ-ի պատժամիջոցներից մեծապես տուժող այդ երկրի արտգործնախարարության մամլո քարտուղար Ռամին Մեհմանփարասթը հայտարարել է, թե Իրանը պատրաստ է լրացնել նավթի այն պակասը, որը գոյացել է Ադրբեջանում British Petroleum-ի կողմից նավթի արդյունահանման ծավալների կրճատման պատճառով: