Արեւելաչինական ծովի երեք կղզիների շուրջ իրավիճակը դարձյալ սրվել է

Դարձյալ սրվել է իրավիճակը Արեւելաչինական ծովում գտնվող եւ ներկայումս չին - ճապոնական վեճի առարկա հանդիսացող երեք կղզիների շուրջ:

Մոտ մեկ ժամ առաջ հայտնի դարձավ, որ Չինաստանը կղզիների մոտ է ուղարկում 11 ռազմանավերից ու հարվածային օդուժից բաղկացած իր զորամիավորումը:

Պաշտոնական Պեկինի եւ Տոկիոյի միջեւ հարաբերությունները կտրուկ սրվեցին անցած ամիս, երբ Ճապոնիայի կառավարությունը որոշում կայացրեց գնել կղզիները դրանց մասնավոր սեփականատիրոջից` Կիրուհարա ընտանիքից, ինչը անմիջապես դժգոհության ալիք բարձրացրեց Չինաստանում:

Կղզիները, որոնց շուրջ առկա են բնական հարուստ պաշարներ, Չինաստանում անվանում են Ձյաոյուիտայ եւ համարում են իրենցը: Ճապոնիայում դրանք կոչում են Սենկակու: