Բանկերի վերստուգիչ մարմին` ԵՄ-ում

Բրյուսելում ընթացող Եվրամիության գագաթնաժողովում Միության անդամ երկրների ղեկավարները պայմանավորվել են վերստուգիչ մեկ մարմնի ստեղծման շուրջ, որը պետք է հսկողություն սահմանի Եվրամիությունում գործող բանկերի նկատմամբ:

Ըստ պայմանավորվածության` Եվրոպական կենտրոնական բանկը 2013 թվականի հունվարի 1-ից իր վրա է վերցնելու հսկող մարմնի գործառույթը եւ ինքն է որոշելու, թե որ բանկերն են ռիսկային ու հսկողության ենթակա:

BBC-ն գրում է, թե Բրյուսելում կայացված այս որոշումը իրականում ճանապարհ է բացում եվրոպական բանկային միության ստեղծման համար: