«Ժամանակ»-ը մեկնաբանում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ-ի` Հայաստանին աջակցելու պատրաստակամությունը. - «Սա իսկապես աննախադեպ զարգացում է հայ-ամերիկյան հարաբերության առումով, եւ այն, անշուշտ, ունի տարածաշրջանային կարեւոր նշանակություն: Էներգետիկան առանցքային ոլորտ է, ռազմավարական ոլորտ, եւ հատկապես Հայաստանի պարագայում այն դարձել է պետական ինքնիշխանության ելակետային դրույթներից մեկը: Հայաստանն ինքնիշխանության վերականգնման մասին կարող է մտածել միայն էներգետիկ ոլորտի դիվերսիֆիկացիայի դեպքում, քանի որ ոլորտը ներկայումս գրեթե ամբողջությամբ պատկանում է Ռուսաստանին: Եվ այս իմաստով, հայ-ամերիկյան համաձայնագրի կնքումը Հայաստանի համար կարող է նշանակել առայժմ թեկուզ փոքր, բայց կարեւոր քայլ դեպի ինքնիշխանության վերագտնում»:
«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Այսօր փողոցներում հաճախ տհաճ խոսակցություններ եմ լսում սիրիահայերի մասին: Որտեղի՞ց, ե՞րբ է առաջացել այդ հիմար մտայնությունը: Հակառակը՝ պետք է ուրախանալ, որ մեր երկիրը որոշ հանգամանքների բերումով գրավիչ է մարդկանց համար, որ ոչ միայն այստեղից են մարդիկ փախչում, այլեւ գալիս են Հայաստան: Այդ մարդկանց պետք է ընդունել բաց սրտով: Որովհետեւ ի տարբերություն նյութական արժեքների՝ սերը, կիսվելով, չի բաժանվում՝ այն բազմապատկվում է: Դրա մասին է, որքան հասկանում եմ, հինգ հազար հոգուն կերակրելու մասին աստվածաշնչյան առակը: Ինձ համար, օրինակ, շատ ավելի օտար են այն մարդիկ, որոնք այս կամ այն պատճառով այստեղից գնացել են (դա դեռ ոչինչ՝ ես նրանց դատավորը չեմ) եւ հիմա հեռվից մեզ՝ այստեղ ապրողներիս բացատրում են, թե որքան վատն է Հայաստանում կյանքը: Հայրենիքում իրենց բացակայությունն արդարացնելու համար նրանք միտումնավոր մեծագույն հաճույքով կլանում են բացասական լրատվությունը Հայաստանից (որը, ցավոք, օբյեկտիվորեն շատ է), ավելացնում են, մոգոնում են իրենց սեփականը եւ լսել չեն ուզում որեւէ դրական երեւույթի մասին (որոնք թեեւ քիչ են, բայց կան)»:
«Հայկական ժամանակ»-ը մեկնաբանում է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի հայտարարությունն այն մասին, թե վերջինս խոշոր բիզնեսների չի տիրապետում. - «Սա, կարելի է ասել, սենսացիոն հայտարարություն է: Փաստորեն, հանրության համոզվածությունը, թե «Յուքոմը», «Մեգաֆուդը», «Մեգա մոթորսը», «Ապեյրոնը», «Չիմեգը», «Ամասիայի» կաթի գործարանը, «Ալյանս» մաքսային տերմինալը, «Մեգա փեյը» եւ բազմաթիվ այլ բիզնեսներ պատկանում են «Տամոժնու Գագոյին», լրիվ սուտ է, հասկանո՞ւմ եք: Էս մարդն ազնիվ, արդար մարդ է, չունի բիզնեսներ, ապրում է զուտ աշխատավարձով: Գագիկ Խաչատրյանի հայտարարագրին դեռ կանդրադառնանք, միայն նշենք, որ որեւէ բիզնես չունեցող ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահին պատկանող ծաղկաձորյան առանձնատունն իր փոքրիկ տնամերձով զբաղեցնում է 14 հեկտար տարածք»:
«Հրապարակ» թերթի խմբագիրը գրում է. - ««Ստուգումների մասին» օրենքը պետք է նվազեցներ ստուգող մարմինների քանակը, կանոնակարգեր նրանց աշխատանքը եւ, ամենակարեւորը՝ կանխատեսելի դարձներ ստուգում կոչվածը: Որ տվյալ մարմինն առնվազն մեկ ամիս առաջ հայտներ, որ պատրաստվում է ստուգել տվյալ ընկերությանը: Քանզի խնդիրը ոչ թե անսպասելիորեն մարդկանց մոտ ինֆարկտ առաջացնելն է, այլ տնտեսվարման քաղաքակիրթ սկզբունքներ մտցնելը եւ օրենքի կիրառումն ապահովելը: Անցան տարիներ: Օրենքներում բազում փոփոխություններ արեցին: Ստուգող մարմինների քանակը դանդաղ, բայց հաստատուն քայլերով սկսեց աճել: Իսկ ստուգման կանոններն այնքան լղոզեցին ու խառնշտեցին, որ ով երբ ուզենա, ում ուզենա՝ կարող է ստուգել: Հիմա որ կողմ նայում ես, ստուգողներ են՝ էլ հարկային տեսուչներ, էլ քննիչ-դատախազներ, էլ տարբեր տեսչություններ, էլ Վերահսկիչ պալատ, էլ վարչապետին ու նախագահին կից վերահսկողության ծառայություններ: Հիմա էլ խոսում են լրիվ նոր մարմին ստեղծելու մասին՝ Մաքսայինի նախկին պետ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ: Արդյունքում՝ տնտեսվարողներին այնքան են զզվեցնում, որ փակում են իրենց բիզնեսն ու հեռանում երկրից: Կամ հարմարվում են ստուգողի «ջեբը» փող դնելուն: Կամ ավելի խորը ստվերի մեջ են խրվում»: