Դեկտեմբերի 2-ին Երեւանի թիվ 1 ընտրատարածքում կայանալիք պատգամավորի լրացուցիչ ընտրություններում առաջադրվելու ժամկետն ավարտվեց: Խորհրդարանում ավանցիները շահերը ներկայացնելու ցանկություն չորս թեկնածուներ հայտնեցին՝ Հանրապետականից Ռոբերտ Սարգսյանը, ընդդիմադիր «Ժառանգությունից» Ստյոպա Սաֆարյանը, Կանաչների կուսակցությունից Արմենակ Դովլաթյանը եւ անկուսակցական Էդուարդ Պետրոսյանը:
Ավանի թիվ 1 ընտրատարածքում լրացուցիչ ընտրություններ նշանակվեցին, երբ այդ ընտրատարածքից պատգամավոր ընտրված ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած դաժան ծեծի հետեւանքով մահացավ ռազմական բժիշկ Վահե Ավետյանը, որից հետո հասարակական ճնշման ներքո Հայրապետյանը վայր դրեց պատգամավորական մանդատը:
ՀՀԿ-ական Սարգսյանը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդին է, բավականին բարձր պաշտոն է զբաղեցնում Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում՝ Երեւանի տարածքային ստորաբաժանման ղեկավարի տեղակալն է, հիմա էլ որոշել է պատգամավոր դառնալ: Նրա թեկնածությունն առաջադրել եւ սատարում է ՀՀԿ-ն:
Ստյոպա Սաֆարյանը նախորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր է, «Ժառանգության» անդամ: Նրա թեկնածությունը եւս կուսակցությունն է առաջադրել: Սաֆարյանն այս ընտրատարածքում արդեն երկրորդ անգամ է մասնակցում ընտրապայքաին: Մայիսին կայացած համապետական ընտրություններում որպես մեծամասնական թեկնածու նա երկրորդ արդյունքն էր արձանագրել՝ հաղթած թեկնածու Ռուբեն Հայրապետյանից մոտ 10 հազար ձայն պակաս հավաքելով:
Սաֆարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց՝ հաղթելու ակնկալիքով է գնում ընտրության:
«Հավատում եմ, ակնկալում եմ հաղթանակ: Ինձ հիմք է տալիս դրա մասին մտածել բնակչության շրջանում իմ հեղինակությունը, որի մասին մարդիկ չեն թաքցնում, եւ նաեւ իրենք պատճառը դարձան, որպեսզի ես վերստին առաջադրեմ», - ասաց նա:
Սաֆարյանը ՀՀԿ-ական Ռոբերտ Սարգսյանին թույլ մրցակից չի համարում:
«Այնքանով է լուրջ [մրցակից], որ իշխող կուսակցության թեկնածուն է, եւ ըստ էության, իշխող կուսակցությունը աշխատելու է նրա համար», - նկատում է Սաֆարյանը:
«Ազատություն» ռադիոկայանին չհաջողվեց կապ հաստատել Ռոբերտ Սարգսյանի հետ, նա չի պատասխանում հեռախոսազանգերին:
Առաջադրված երրորդ թեկնածուն Հայ ազգային կոնգրեսի կազմում գտնվող Հայաստանի կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանն է: Նրա թեկնածությունը ընդդիմադիր դաշինքը չի առաջադրել, այլ Կանաչների կուսակցությունը: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանը, Ավանի ընտրությունների վերաբերյալ իր դիրքորոշումը դաշինքը կհստակեցնի առաջիկա չորեքշաբթի օրը կայանալիք քաղխորհրդի նիստում: Սակայն Դովլաթյանը կարծում է՝ ՀԱԿ-ը ամենայն հավանականությամբ իրեն սատարելու որոշում կկայացնի: Եթե չսատարեն, Դովլաթյանը չի նեղանա:
«Եթե սատարեն, ավելի ուժեղ կլինենք, իսկ այսպես մեր ռեսուրսներով կաշխատենք ամեն ինչ անել», - ասաց նա:
Չնայած Ավան համայնքում ՀՀԿ-ի թեկնածու Ռոբերտ Սարգսյանը քաղաքական դաշտում անհայտ մարդ է, սակայն նա իշխող մեծամասնության աջակցությունն է վայելում, այդ պատճառով ինչպես Ստյոպա Սաֆարյանը, այնպես էլ Արմենակ Դովլաթյանը նրան իրենց հիմնական մրցակիցն են համարում:
«Որպես առաջին մրցակից, բնականաբար, ՀՀԿ-ն է՝ իր բոլոր պետական եւ ոչ պետական ռեսուրսներով», - ասաց Դովլաթյանը:
Ստյոպա Սաֆարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ցանկալի էր համարել, որ ընդդիմությունը թիվ 1 ընտրատարածքում մոբիլիզացնի իր ուժերը, ձայները չփոշիացնելու համար միասնական թեկնածուով հանես գա: Դովլաթյանն ասում է՝ այդ մոտեցումը կարելի էր կիրառել նաեւ մայիսյան ընտրություններում, երբ Ավանում ընդդիմության երկու ներկայացուցիչներ առաջադրվեցին՝ ՀԱԿ-ից Գայանե Առուստամյանը եւ «Ժառանգությունից» Ստյոպա Սաֆարյանը:
«Դա կարելի է կիրառել նաեւ այժմ, օրինակ, Սաֆարյանը կարող է իր թեկնածությունը հօգուտ ինձ հանել», - ասաց Դովլաթյանը:
Վաղվանից թեկնածուների գրանցման գործընթացը կմեկնարկի: Ավանցիները պատգամավորի իրենց թեկնածների ծրագրերին հնարավորություն կունենան ծանոթանալ նոյեմբերի 4-ից՝ պաշտոնական քարոզարշավի մեկնարկի օրը: