«Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը գրում է. - «Տարօրինակ զուգադիպությամբ, այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շուրջ ընթացող անցուդարձերը նմանվում են 2006-ին «Օրինաց երկիր» կուսակցության շուրջ տեղի ունեցած իրադարձություններին։ Երբ 2006 թվականի մայիսի 12-ին «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը հայտարարեց իշխող կոալիցիան լքելու մասին, նրա ղեկավարած կուսակցության նկատմամբ լուրջ հալածանքներ սկսվեցին։ ՕԵԿ-ի եւ Արթուր Բաղդասարյանի դեմ այնպիսի լայնամասշտաբ արշավ էր սկսվել, որ թվում էր, թե կոալիցիան լքելուց հետո ընդդիմադիր դաշտում տեղավորված սույն կուսակցության հալածանքներն ավարտ չեն ունենալու։ Թե ինչ նպատակ էր հետապնդում այդ կերպարի ստեղծումը, արդեն բոլորն են տեղյակ։ Արդյո՞ք այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շուրջ տեղի ունեցող իրադարձությունները կավարտվեն այնպես, ինչպես` ՕԵԿ-ի պատմությունը։ Մենք տեղեկացրել ենք, որ կոալիցիոն վերջին հուշագրի ստորագրումից առաջ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, թե ինքը չի ուզում ԱԽՔ դառնալ»։
«168 ժամ»-ի հարզազրույցում Հայ ազգային կոնգրեսի անդամ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն անդրադարձել է առաջիկա նախագահական ընտրություններում ՀԱԿ-ի թեկնածուի խնդրին: Նա ասում է. - «Նիկոլ Փաշինյանի հետ մենք բավական երկար ճանապարհ ենք անցել քաղաքականության մեջ` 2007-ից սկսած` «Այլընտրանքը», հետո` «Իմփիչմենթ» դաշինքը, եւ շարունակությունը հայտնի է: Ես առիթ ունեցել եմ ասելու, որ ցանկացած թեկնածու, ով կհամախմբի ընդդիմադիր դաշտը եւ իրավիճակը կբերի իշխանափոխության` վարչախմբի հեռացման, մեզ համար ընդունելի է: Եվ իմ կարծիքով` Նիկոլն այդ պարամետրերը բավարարող լավագույն թեկնածուներից մեկն է: Բայց հիմա բարդ է ասել, թե այսօր բոլոր ընդդիմադիր ուժերը եւ նույնիսի ՀԱԿ-ը կգնա՞ն այդպիսի լուծման, առավել եւս, որ մեր կուսակցության քաղաքական խորհուրդը սեպտեմբերի 28-ին որոշում է ընդունել այն մասին, որ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը պաշտպանում է Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը` նկատի ունենալով այն հանգամանքը, որ ինքը դեռեւս հնարավորություն ունի ամբողջ ընդդիմադիր դաշտը համախմբելու, եթե, իհարկե, ցանկանա»:
«Հայոց Աշխարհ»-ը «երեք նախագահների» ֆորմատի շուրջ զրուցել է Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ Գեւորգ Պողոսյանի հետ: Պողոսյանն ասում է. - «Տեսանելի է, որ ո’չ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ո’չ էլ Ռոբերտ Քոչարյանը առանձնակի ակտիվություն չեն ցուցաբերում: «Երեք նախագահների» մոդել էր հնարվել ու շրջանառվում, որը այս հավանական թեկնածուների մտքում չկար էլ: Դժվար թե առաջին նախագահը ցանկանա մասնակցել առաջիկա ընտրություններին, երբ ե՛ւ խորհրդարանական, ե՛ւ ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ ՀԱԿ-ի ազդեցությունն ու վարկանիշը նվազել է: Իսկ նա պրագմատիկ գործիչ է եւ չի մտնի պայքարի մեջ, որը ակնհայտորեն չի շահելու: Պակաս պրագմատիկ չէ նաեւ Ռոբերտ Քոչարյանը: Պարտվել ոչ մեկը չի սիրում, առավել եւս՝ երկրորդ նախագահը, որ առ այսօր երբեք չի էլ պարտվել: Բայց քաղաքականության մեջ ոչինչ բացառել չի կարելի»:
«Ժամանակ»-ը գրում է. - «Հմայակ Հովհաննիսյանի հայտարարությունն այն մասին, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ստեղծված միասնական շտաբը ֆինանսավորել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, որեւէ նորմալ երկրում իսկական քաղաքական սկանդալի առարկա կդառնար, իսկ միասնական շտաբի անդամ ուժերը կամ պարզապես չէին իմանա ինչպես արդարանալ հասարակության առաջ, կամ էլ ուղղակի դատի կտային Հմայակ Հովհաննիսյանին իրենց զրպարտելու համար: Չէ՞ որ խոսքը ուղղակի քաղաքական կոռուպցիայի մասին է, երբ մի քաղաքական ուժն, ըստ էության, վարձում է երկու այլ ուժի՝ Կոնգրեսին ու Դաշնակցությանը, սեփական քաղաքական ծրագրերում օգտագործելու համար, ակնկալելով ծառայություն այդ ուժերից ֆինանսավորման դիմաց: Եվ փաստացի, խորհրդարանի ընտրությանը ի դեմս, այսպես կոչված, միասնական շտաբի, Հայաստանի ընտրողն ունեցել է ոչ թե կուսակցական քաղաքական կոնսենսուսի մի օրինակ՝ հանուն ազատ եւ արդար ընտրությունների, այլ պարզապես քաղաքական կոռուպցիայի, առեւտրի դասական նմուշ»:
«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Մի ամիս առաջ, երբ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն անցկացրեց կառավարության հետ, բոլորի վրա մուննաթ եկավ ու պահանջեց վճռականորեն պայքարել կոռուպցիայի դեմ, շատերը դա գնահատեցին որպես սովորական նախընտրական շոու, որը, բնականաբար, լուրջ հետեւանքներ չի ունենա: Ընդամենը մի քանի օր անց, սակայն, պարզվեց, որ դա ոչ միայն շոու չէր, այլեւ բավականին լավ մտածված գործընթացի սկիզբ` քաղաքական հակառակորդներին վախեցնելու ու հնազանդեցնելու նպատակով: Եթե հաշվի առնենք, թե հատկապես որ ոլորտների վրա են «սեւեռվել» իրավապահները, հասկանալի կդառնա, որ Սերժ Սարգսյանը շատ հստակ ուղերձ է հղում Հայաստանի քաղաքական եւ գործարար վերնախավին: Այն է` «կոռուպցիայով զբաղվելու եւ երկիրը թալանելու իրավունք ունեն միայն նրանք, ովքեր սատարում են ինձ, իսկ մյուսներին դա թույլ չենք տա»: