Վրաստանի նախագահը ելույթ ունեցավ Եվրոպական ժողովրդական կուսակցության համագումարում։
Բուխարեստում Եվրոպական ժողովրդական կուսակցության համագումարին Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի ելույթը ընդմիջվեց ծափահարություններով, երբ վերջինս հեռակա պատասխանեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:
Հիշեցնելով Ռուսաստանի արձագանքը վրացական ընտրություններին, շեշտելով, որ իրենց հյուսիսային հարեւանը մեծ ուշադրությամբ էր հետեւում ընտրություններին, եւ որ Պուտինն իր գոհունակությունն է հայտնել Վրաստանում իշխանափոխության կապակցությամբ, Սահակաշվիլին հայտարարեց. - «Ցանկանում եմ ասել, որ, հնարավոր է, Պուտինի գոհունակությունը վաղաժամ է, քանի որ երբ կառավարությունը փոխվում է ժողովրդավարական ընտրությունների միջոցով, դա չի կարող լավ նորություն լինել նրա համար, ով իր երկրում ավտորիտար ռեժիմ է հաստատում»։
Խոսելով իր երկրում անցկացված ընտրություններից ու դրանք ազատ, արդար եւ ժողովրդավարական գնահատելով հանդերձ` Սահակաշվիլին նշեց, որ լիակատար ժողովրդավարության մասին դեռ վաղ է խոսելը։
«Վրաստանում ժողովրդավարության մասին հնարավոր կլինի խոսել միայն մյուս ընտրություններից հետո, երբ առնվազն երկու իշխանություն խաղաղ եւ ժողովրդավարական եղանակով կփոխվի: Մենք հաճախ ենք ականատես ենք լինում մի երեւույթի, երբ մարդիկ իշխանության են գալիս ազատ եւ արդար ընտրությունների միջոցով, սակայն հետո մոռանում են հեռանալ», - ասաց Վրաստանի նախագահը։
Սահակաշվիլին հայտարարեց, որ իրենք արել են առաջին քայլը, սակայն ունեցածը պահպանելու համար Եվրոպայի կարիքը ունեն:
Վրաստանի նախագահը նաեւ աջակցություն խնդրեց եվրոպացի գործընկերներից` ՆԱՏՕ-ին անդամակցելու իրենց ճանապարհին, եւ հավելեց, որ իրենք կանեն ամեն ինչ վրացական նոր կառավարությանն օգնելու համար:
Իր հինգ րոպեանոց ելույթում Միխեիլ Սահակաշվիլին մի քանի անգամ շնորհակալություն հայտնեց Եվրոպային վրացական նոր հիմնվող ժողովրդավարությանն օգնելու համար եւ շեշտեց եվրոպական արժեքներին հավատարմությունը:
«Եվրամիությունը հիմնված է ազատության եւ պատասխանատվության, ժողովրդավարության եւ հանդուրժողականության, շուկայական տնտեսության եւ արժանավորների իշխանության արժեքների վրա: Դրանք արժեքներ են, որոնց նկատմամբ մեծ հավատ եմ տածում եւ որոնք ոգեշնչել են իմ կառավարությանը վերջին 9 տարիներին, - հայտարարեց Վրաստանի նախագահը։