Վրացական «Իմեդի» հեռուստաընկերությունը վերադարձվում է Բադրի Պատարկացիշվիլիի ընտանիքին։
Երեքշաբթի օրը Պատարկացիշվիլիի ընտանիքը հայտնել է, որ «Իմեդի»-ի այժմյան սեփականատիրոջ հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել հեռուստաընկերությունը իրեն փոխանցելու համար։
«Ընտանիքը ուրախ է, որ հաջողվեց պայմանավորվածություն ձեռք բերել «Իմեդի» հեռուստաընկերության սեփականատիրոջ հետ։ «Իմեդի»-ի փոխանցման գործընթացը այսօրվանից սկսվել է, եւ մենք ուժ չենք խնայի, որպեսզի «Իմեդի»-ն լինի բարձր պրոֆեսիոնալ եւ օբյեկտիվ հեռուստաընկերություն», - ասված է Բադրի Պատարկացիշվիլիի ընտանիքի հայտարարությունում։
«Գրուզիա օնլայն» կայքը հաղորդում է, որ «Իմեդի»-ի գլխավոր տնօրեն Գիորգի Արվելաձեն դուրս է եկել «Ջորջիան մեդիա փրոդաքշըն գրուփ»-ից։ Ըստ հաղորդագրության՝ այս մասին Արվելաձեն անձամբ հայտնել է հեռուստաընկերության աշխատակիցներին։
«Իմեդի» անկախ հեռուստաընկերությունը հիմնադրել էր վրացի մեծահարուստ Բադրի Պատարկացիշվիլին, որը մահացավ 2008 թվականին` սրտի կաթվածից, 52 տարեկան հասակում, Լոնդոնում։
Նա մասնակցել էր 2008 թվականի հունվարին կայացած Վրաստանի նախագահական արտահերթ ընտրություններին, Սաակաշվիլիի դեմ ընդդիմության հիմնական առաջնորդներից էր։ 2007-ի նոյեմբերին Թբիլիսիում տեղի ունեցած անկարգությունների արդյունքում Վրաստանի իշխանությունները նրան մեղադրեցին հեղաշրջում ծրագրելու մեջ, բայց նա մնաց նախագահի թեկնածու։
Բռնությունների ժամանակ հատուկ ջոկատայինները գրոհեցին «Իմեդի»-ն, մինչեւ վերջին վայրկյանը հեռուստաընկերության հաղորդավարը մնաց ստուդիայում` ուղիղ եթերում։ Ոստիկանների գրոհի արդյունքում եթերն ընդհատվեց, հեռուստաընկերությունը փակվեց, երկար ժամանակ չէր գործում, Արեւմուտքի ճնշման արդյունքում վերաբացվեց։
Մահվանից առաջ Պատարկացիշվիլին «Իմեդի»-ն վաճառել էր իր ազգական Ջոզեֆ Քեյին, իսկ մեկ տարի անց Քեյը հեռուստաընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը վաճառել էր Արաբական Միացյալ Էմիրություններում գրանցված «Ռաքեն Ջորջիա գրուփ» ընկերությանը, 10 տոկոսը` պահել իրեն:
Հիմա «Իմեդի»-ն վերադարձվում է Բադրի Պատարկացիշվիլիի ընտանիքին։
Վրաստանի այս տարվա հոկտեմբերի 1-ի խորհրդարանական ընտրությունները Արեւմուտքը գնահատում է որպես ժողովրդավարության հաղթանակ, քանի որ ընտրությունների արդյունքում խաղաղ իշխանափոխություն է տեղի ունենում։
Միացյալ Նահանգների պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկ Ռուբինը, ով հիմա Վրաստանում է, երեկ ԱՄՆ-ի դեսպանատանը կայացած ասուլիսում ասել է, որ ժողովրդավարությունը իրական է, երբ այն կայուն է եւ իշխանության փոխանցումը տեղի է ունենում խաղաղ ու պարբերաբար։
«Աշխարհը արդեն կարող է տեսնել, որ Վրաստանում ժողովրդավարություն կա, եւ Վրաստանը կարող է օրինակ դառնալ տարածաշրջանի համար», - հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարի փոխտեղակալը։
Էրիկ Ռուբինը հոկտեմբերի 18-ին այցելելու է Հայաստան։