Բերիո թեմի առաջնորդարանի բանբերի խոսքերով` այդ օգնության կարիքն իրենք շատ ունեն։
Երեւանից մեկնած եւ երկուշաբթի երեկոյան Հալեպի օդանավակայանում վայրէջք կատարած սնունդով լի ինքնաթիռը դիմավորել են Սիրիահայության միացյալ արտակարգ իրավիճակների շտապօգնության մարմնի ներկայացուցիչները: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայ առաքելական եկեղեցու Բերիո թեմի առաջնորդարանի բանբեր Ժիրայր Ռեիսյանը:
Նա նշեց, որ այսօր առավոտյան իրենք մեկնել են օդանավակայան, ու ներկայումս բեռը օդանավակայանից տեղափոխվում է Հալեպ:
«Սնունդը բաշխվելու է ըստ կազմված ցուցակների»,- ասում է Ռեիսյանը՝ նշելով, որ նախապես օգնությունից օգտվելու խնդրանքով իրենց են դիմել բազմաթիվ ընտանիքներ:
«Թեեւ սիրիահայերին հասցեագրված օժանդակություն է, բայց անպայման նաեւ մեր շտապօգնության տղաները հայ ժողովրդի անունից, Հայստանի իրենց ազգակիցների անունից նաեւ այդ օժանդակությունից արաբ կարիքավորներին եւս բաժին կհանեն, վրան արաբերեն վերտառությամբ՝ որպես հայ ժողովրդի համեստ օժանդակությունը կարիքավորներին», - նշեց Բերիո թեմի առաջնորդարանի բանբերը։
«Օգնիր եղբորդ» հասարակական շարժումը առաջիկայում նախատեսում է եւս 24 տոննա սննդամթերք ու դեղորայք ուղարկել Սիրիա: