Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Հայաստանի հարցով համազեկուցող Աքսել Ֆիշերի արտահայտած անհանգստությունը Վարդան Օսկանյանի գործի վերաբերյալ ընդամենը անհանգստություն է, եւ դեռեւս չի նշանակում, որ այն գնահատականներ է պարունակում իր մեջ: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այդ մասին ասաց Վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար, հանրապետական պատգամավոր Դավիթ Հարությունյանը։
Նա կարծիք հայտնեց, որ Վեհաժողովում ցանկացած երկրի պատգամավորին անձեռնմխելությունից զրկելու դեպքում Եվրոպայի խորհուրդը կարտահայտեր իր անհանգստությունը:
Ֆիշերն իր հայտարարության մեջ նշում է, որ Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելը հատկապես անհանգստացնող է` հաշվի առնելով այն համառ պնդումները, որ նրա դեմ առաջադրված մեղադրանքները քաղաքական դրդապատճառներ ունեն:
Հարությունյանը այդ առնչությամբ ասաց. - «Սա դեռ գնահատական չէ, ուղղակի կարող է լինել երկու իրավիճակ`երբ նման պնդումներ չկային, կամ նման պնդումներ կան, եւ նման պնդումներ եթե չլինեին որեւէ մի կողմից, ապա հարցը թերեւս այդքան անհանգստացնող չլիներ համազեկուցողների համար։ Երբ անգամ մի կողմից են, ենթադրենք, պնդումները, այնուամենայնիվ, դա անհանգստացնող է եւ, բնականաբար, նրանք կընդգծեն, որ խնդիրը գտնվելու է իրենց ուշադրության կենտրոնում»։
ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակությունում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) ներկայացնող Նաիրա Զոհրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե համաձայն է Հարությունյանի այն տեսակետին, որ Ֆիշերն իր հայտարարությամբ մտահոգություն է հայտնում, բայց շեշտեց, որ այն հետագայում կարող է ավելի կոշտ լինել։
«Այո, բայց ես կարծում եմ` եթե գործընթացները խորանան, եւ քաղաքական մոտիվացիան այդ
գործընթացներում շահարկվի, նույն միջազգային կառույցների, նույն ԵԽԽՎ-ի գնահատականը եւ քայլերը այլեւս լինելու են շատ ավելի կոշտ», - ասաց Զոհրաբյանը` շարունակելով. - «Այո, ես համաձայն եմ Դավիթ Հարությունյանի հետ` այս պահին սա մտահոգություն է, ավելին լինել չէր էլ կարող, հաջորդ քայլը, եթե գործընթացները խորանան, լինելու է ավելի կոշտ»։
«Եվ շատ կարեւոր է, որ մեր գործընկերը Հանրապետական կուսակցությունից դա հասկանում է եւ դա ընդունում է` ի տարբերություն մեր այլ գործընկերների, որոնք փորձում են դաստիարակել, ասենք, ԱՄՆ դեսպանին, հաթաթա տալ, ասենք, Հայաստանի հարցով համազեկուցողին, եւ այլն», - ընդգծեց ԲՀԿ-ական պատգամավորը։
Նրա խոսքերով` հայտարարության մեջ ամեն ինչ պարզ ու հստակ ասված է: Ֆիշերն իր լուրջ մտահոգությունն է հայտնում, ըստ որի` այս գործում գերակայում է քաղաքական բաղադրիչը, նշեց Զոհրաբյանը` հավելելով. - «Եվ եթե Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը վստահ լիներ, որ պրոցեսը բացառապես իրավական է, բնականաբար, չէր լինի ո՛չ Ֆիշերի հայտարարությունը, չէր լինի ո՛չ ԱՄՆ դեսպանի հայտարարարությունը։ Այսինքն` ակնհայտ է, որ այստեղ կա լրջագույն քաղաքական կոմպոնենտ, եւ ակնհայտ է նաեւ, որ նրանք, ովքեր նախաձեռնում էին այդ քաղաքական ֆարսը, պիտի հաշվարկեին, որ լինելու էր միջազգային հանրության ահա այսպիսի գնահատական»։
Նա կարծում է, որ ԵԽԽՎ-ի Հայաստանի հարցով համազեկուցող Աքսել Ֆիշերի հայտարարությունը ահազանգ պետք է լինի նրանց համար, ովքեր նման միջնորդություններ են արել` սթափվելու ու հասկանալու, որ ժամանակն է հետքայլ կատարելու:
Վեհաժողովում հայաստանյան պատվիրակությունում Հայ ազգային կոնգրեսը ներկայացնող Լեւոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ ԵԽԽՎ-ում ինքը բարձրացրել է ինչպես ազատազրկման դատապարտված ՀԱԿ-ի չորս ակտիվիստների, այնպես էլ Օսկանյանի հարցը: Ֆիշերի հայտարարության վերաբերյալ Զուրաբյանը ասաց` խոսքը ակնհայտ քաղաքական հետապնդման մասին է:
«Դավիթ Հարությունյանը ինչքան ուզում է կարող է իրականությունից փախչելու փորձեր անել, բայց փաստը այն է, որ միջազգային հանրությունը ընդունում է սա որպես քաղաքական հետապնդման փորձ: Եվ դա միայն Ֆիշերի հայտարարությունը չէր, դա նաեւ ԱՄՆ-ի դեսպանի հայտարարությունն էր, որտեղ ուղիղ ասվում էր, որ այս գործողությունների հետեւում թաքնված են քաղաքական մոտիվներ», - ասաց նա:
Զուրաբյանի խոսքով` ԵԽԽՎ-ի հոկտեմբերյան նստաշրջանում ինքը ներկայացրել է նախորդ տարի իշխանություն-ՀԱԿ տապալված երկխոսությունից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակը` կարծիք հայտնելով, որ Հայաստանը դեպի ավտորիատարիզմ է շարժվում: Ընդդիմադիր պատգամավորն ասում է` ԵԽԽՎ-ն թեեւ Օսկանյանի օրինակով բանաձեւ չի ընդունի, բայց երկրում ընդհանուր պատկերը վատանում է ու, ինչ-որ մի սահման անցնելիս, Հայաստանը գործ կունենա միջազգային արձագանքի հետ:
Ազգային անվտանգության ծառայությունը այս շաբաթասկզբին յուրացնելու կամ վատնելու եւ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները օրինականացնելու մեղադրանք առաջադրեց Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի նկատմամբ: Ազգային ժողովը Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու` գլխավոր դատախազի միջնորդությունը բավարարել էր անցած շաբաթ։