Սրեբրենիցայի զոհերի հարազատները դատի տվեցին Նիդերլանդներին

Սրեբրինիցայում տեղի ունեցած կոտորածի զոհերի հարազատները Մարդու իրավունքների եվրոպական դատարան հայց են ներկայացրել ընդդեմ Նիդերլանդների:

1995-ին ՄԱԿ-ի կողմից անվտանգության գոտի հայտարարված եւ նիդերլանդացի զինվորների հսկողության ներքո գտնվող տարածքում սերբական ուժերը սպանեցին մոտ 8 հազար մահմեդական տղամարդկանց ու տղաների: