Եվրահանձնաժողով. «Սերբիան պատրաստ չէ սկսել բանակցությունները»

Եվրահանձնաժողովը երեկ հայտարարել է, որ Սերբիան պատրաստ չէ սկսել Եվրամիությանը անդամակցության բանակցությունները, քանի որ դեռեւս լարված են Կոսովոյի հետ նրա հարաբերությունները:

Միեւնույն ժամանակ, Եվրահանձնաժողովը քննադատել է Թուրքիային` այդ երկրում մարդու իրավունքների վիճակի եւ ոչ բավարար բարեփոխումների համար: