Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին երկրի պաշտոնյաներին համերաշխության եւ միմյանց մեղադրանքներ ներկայացնելուց զերծ մնալու ու միասնականության կոչեր է արել:
Ըստ հոգեւոր առաջնորդի` այդպիսով հնարավոր կլինի հաղթահարել պաշտոնական Թեհրանի նկատմամբ սահմանված միջազգային պատժամիջոցները: Դրանք թեեւ դժվարություններ են առաջ բերել, սակայն հաղթահարելի են, իրանցիներին վստահեցրել է Խամենեին:
Վերջերս Իրանում զանգվածային հայտարարություններ հնչեցին ազգային արժույթ ռիալի կտրուկ արժեզրկման հետ կապված: Ռիալի արժեզրկումը պայմանավորված է իրանական նավթի արտահանման ծավալների անկմամբ, ինչը պաշտոնական Թեհրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների արդյունք է: