Նալբանդյանը մեկնում է Կոնգո

Հոկտեմբերի 11-14-ը Կինշասայում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովին եւ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Կոնգո: Այդ մասին հայտնում են արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։